կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-07 23:32
Տարածաշրջան

Սուրբ Սոֆիան կվերածվի մզկիթի. Էրդողանը ձեռնոց է նետում քրիստոնյա աշխարհին

Սուրբ Սոֆիան կվերածվի մզկիթի. Էրդողանը ձեռնոց է նետում քրիստոնյա աշխարհին

Հունիսի 13-ից հուլիսի 5-ը Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարում ամեն օր նամազ կանեն, որ կհեռարձակվի Թուրքիայի պետական հեռուստաալիքով:  Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչների խոսքով` սա պաշտոնական Անկարայի պատասխանն է Գերմանիայի Բունդեսթագի` Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւին:

Այսօր Բյուզանդական կայսրության գլխավոր տաճարում  կրոնական միջոցառում-հեռուստաշուու է անցկացվել` մասսայաբար  Ղուրան են ընթերցել:  

Եվրոպական երկրներից Հունաստանն ու Գերմանիան արդեն արձագանքել են Էրդողանի պրիմիտիվ քայլին` նշելով, որ դա անհարգալից վերաբերմունքի դրսեւորում է ոչ միայն համաշխարհային մշակութային ժառանգության, այլեւ քրիստոնյա հանրության հանդեպ:

Անկարայի պատասխանը ավելի քան զավեշտալի է. «Քանի որ ԱՄՆ-ը աջակցում է Քրդական բանվորական կուսակցությանը, իսկ Գերմանիան  կառչում է ցեղասպանության մասին ստին, բարկեմություն այլեւս չկա: Մեր հերթն է` Այա Սոֆիան բացել նամազի համար», -Twitter_ում գրել է իշխող կուսակցության պատգամավորներից մեկը:

Նշենք, որ Սուրբ Սոֆիայի տաճարը, որ կառուցվել է Բյուզանդիայի Հուստինիանոս կայսեր օրոք եւ կայսրության գլխավոր տաճարն է եղել, մզկիթի է վերածվել 1453 թվականին` կայսրության անկումից հետո, սակայն 1935 թվականին Թուրքիայի իշխանությունների որոշմամբ Սուրբ Սոֆիային տրվել էր թանգարանի կարգավիճակ: