կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-16 14:50
Հասարակություն

Ի դժբախտություն ինձ` չունեմ գազալցակայան, ո՞ւր ա ինձ տենց բախտ. Վարդան Այվազյան

Ի դժբախտություն ինձ` չունեմ գազալցակայան, ո՞ւր ա ինձ տենց բախտ. Վարդան Այվազյան

Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում շարունակվում էր ՏՄՊՊՀ 2016թ. գործունեության ծրագրի քննարկումը: Բենզինի գների մասին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց հարակից զեկուցող` ՀՀԿ-ական Վարդան Այվազյանին:

Հիշեցնենք, որ երեկ նույն հարցը պատգամավորն ուղղել էր ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին, ով նշել էր, որ մի քանի գործոններ կան, որոնց պատճառով էլ բենզինի գինը Վրաստանում ավելի էժան է, քան Հայաստանում:

«Գուցե կողմնակի շահ կա՞ գազալցակայանների տերերի համար, որ չիջնեն բենզինի գները: Ի դեպ, ուզում եմ հարցնել` Դուք գազալցակայան ունե՞ք»,- Այվազյանին հարցրեց Փաշինյանը:

Այվազյանը պատասխանեց. «Ի դժբախտություն ինձ` չունեմ գազալցակայան, ո՞ւր ա ինձ տենց բախտ, մենակ ընդդիմությանն են տալիս գազալցակայան»:

Փաշինյանն արձագանքեց. «Պարզվում է, որ Վարդան Այվազյանը պետք է էդ բիզնեսներում լինի, որ տիրապետի այդ հարցերին, այսինքն` որ հարցերից լավ է, ուրեմն ինքը կա այդ բիզնեսներում: Բա ումի՞ց իմանանք այդ հարցերի պատասխանները, էս երկրում ոչ ոք ոչ մի բանից խաբար չի` Շաբոյանը չգիտի, Դուք չգիտեք, բա ո՞վ իմանա»: