Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 16-ին «Հայաստան» խմբակցության պատգամավորները Երևանում հանդիպել են քաղաքացիներին։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ելույթում անդրադարձել է օրերս տեղի ունեցած դեպքի մասին, որը տեղի է ունեցել հանրային տրանսպորտում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի և քաղաքացի Սամվել Վարդանյանի մասնակցությամբ։ Դեպքն ուղեկցվել է փոխադարձ հայհոյանքներով, որից հետո Հակոբ Ասլանյանը հարվածել է երիտասարդին։ Միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, և Սամվել Վարդանյանը ձերբակալվել է ու ճանապարհին, մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի։
«Այն ակտիվիստ քաղաքացուն, որ Քննչականից պահման վայր տեղափոխելու ճանապարհին ոստիկանները իջեցրել են, դիմակավոր այլ ոստիկանների, խուլիգանների միջոցով ծեծել են, սա էսօր իշխանությունների կողմից ձեռնոց է մեր ժողովրդին։ Սա լրիվ նոր մասշտաբի «բեսպրիդել» է այս խուժանների, թուրքահպատակ խամաճիկների կողմից մեր ժողովրդին։ Սրանք որ շարունակ խոսում են՝ ժողովրդավարության բաստիոն, անկախ դատական համակարգ, ընդհանրապես՝ ժողովրդավարություն, դրանք այդ ամեն ինչի հետ որեվէ կապ եվ առնչություն չունեն։ Սրանց պետք է ժողովրդի ուժը, ուրիշ ճանապարհ չկա։ Մենք միասին, ամեն օր աշխատելով՝ պետք է հասնենք դրան» ,-նշել է ընդդիմադիր գործիչը։