կարևոր
865 դիտում, 1 ամիս առաջ - 2024-12-18 15:38
Աշխարհ

Թուրքիան ներքաշվում է Սիրիայի հակամարտության մեջ

Թուրքիան ներքաշվում է Սիրիայի հակամարտության մեջ
Թուրքիայի գլխավոր շտաբը հրաման է ստացել խոցել իսրայելական ավիացիան, եթե այն աջակցի Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության  զինյալներին: «Թուրքիան զգուշացնում է` ցնկացած պարագայում թույլ չի տա ահաբեկիչների աջակցությունը PKK/YPG-ին: Նման գործողությունների դեպքում ՀՕՊ համակարգերը եւ կործանիչները պատրաստ են ոչնչացնել դրանք: Համապատասխան հրամաններն արդեն փոխանցվել են Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբին», - գրում են թուրքական իշխանամետ լրատվամիջոցները: Այս պահի դրությամբ Թուրքիայի իշխանությունների կողմից այս կապակցությամբ պաշտոնական հայտարարություններ չեն եղել, բայց դա կարծես ճշմարտություն է: Բանն այն է, որ Սիրիայում քրդկան ջոկատները հայտարարել են «իսլամական պետության» դեմ գործողությունների սառեցման մասին, եւ այժմ նրանց ջանքերն ամբողջությամբ կենտրոնացած են Թուրքիային մոտ կանգնած խմբավորումների գրոհները հետ մղելու վրա: Իսրայելական Israel Hayom պարբերականի տվյալներով` Սիրիայի դեմոկրատակն ուժերի հրամանատարը պաշտոնական հարցում է ուղարկել Իսրայելին` ռազմական աջակցության գծեր բացելու համար: Քրդերի հիմնական մտահոգությունները կապված են նաեւ ոչ միայն սիրիական ընդդիմության թուրքամետ զինված ուժերի, այլեւ Սիրիայի արեւելքում իրենց տարածաշրջանում տեղակայված մոտ 900 ամերիկացի զինծառայողների հնարավոր դուրսբերման հետ: Բայց ինչպե՞ս կարող են իրադարձությունները հետագայում զարգանալ: Այս մասին Ստանիսլավ Տարասովի դիտարկումը։

«Շատ բան, իհարկե, Սիրիայի դեմոկրատակն ուժերի ճակատագրում կախված կլինի նրանից, թե այդ հարցի վերաբերյալ ինչ մոտեցումներ կունենա ԱՄՆ Թրամփի թիմը։Իսկ առայժմ Բայդենի վարչակազմն այսպես կոչված «քրդական տեղաշարժ» է արձանագրում Սիրիայում շարունակվող հակամարտությունում: Ընդդիմության ուժերը գրավել են Դեր Զորի ռազմական օդանավակայանի վերահսկողությունը, քրդերը հայտարրություն չեն արել իրենց զորքերի դուրսբերման վերաբերյալ, իսկ ԱՄՆ-ն դեռեւս չի արձագանքել սրվող իրավիճակին: Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են թուրքական հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընի` Դամասկոս շտապ այցի եւ Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավար աբու մուհամմադ ալ-ջուլանիի հետ նրա բանակցությունների մասին: Այսպես, կարծես, Անկարան մտադիր է ազդանշան ուղարկել բոլոր արտաքին խաղացողներին՝ «Սիրիան դարձել է թուրքական, եւ բոլորը պետք է իրենց պահեն այդ հիմքի վրա»: Հաղորդվում է նաեւ Էրդողանի` Դամասկոս կատարելիք այցի մասին` Օմայանների մղկիթում աղոթելու նրա մտադրության մասին: Միեւնույն ժամանակ, Անկարայում Բլինկենի հետ զրույցում նա հայտարարել է՝ կարեւորում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության եւ ԻԼԻՊ-ի կողմից Թուրքիայի Ազգային անվտանգության սպառնալիքի կանխումը»:

Իհարկե, Բլինկենը Թուրքիա չի եկել միայն Անկարայի հաղթանակից ու նրա սպառնալիքներից «քրդերի» համար Վաշինգտոնի վախի, ինչպես նաեւ Եփրատից արեւելք ուժերի հավասարակշռության փոփոխության պատճառով։ Վաշինգտոնը ուշադիր ուսումնասիրում եւ գնահատում է Սիրիայում տիրող իրավիճակը, թեեւ Բլինկենի խոսքերը նշանակություն չունեն, քանի որ նա 38 օրից կլքի իր պաշտոնը: Սակայն Բայդենը մտադիր է «քրդական էստաֆետը» փոխանցել Թրամփին Սիրիայում իսրայելական ռազմական գործողության փաթեթով` Գոլանի բարձունքների շրջանում: Թուրք հայտնի փորձագետ Նաջաթ Էսլինի խոսքով` «այսօր Սիրիան գտնվում է բաժանված իրավիճակում, եւ ոչ ոք չի կարող կանխատեսե՝լ ինչպիսին կլինի նրա ապագա քարտեզը: Բայց այն, ինչ տեղի կունենա, կազդի Թուրքիայի վրա»: Նրա հարավային սահմանն այլեւս կայուն չէ, իսկ «արաբական գարունը» մեծ հնարավորություններ է ստեղծել քրդական աշխարհքաղաքականութայն համար, որին աջակցում են Իսրայելն ու ԱՄՆ-ը: Էսլինը վստահ է․ «Թուրքիան որոշել է ռիսկի դիմել` տապալելով ռեժիմը Սիրիայում՝ համագործակցելով Արեւմուտքի հետ», սակայն «սիրիական նոր իրավիճակը շատ վտանգներ է պարունակում Անկարայի համար»: Դրանցից մեկը Սիրիայի տարածքում ռազմական գործողություններին ներգրավվելն է: Երկրորդ վտանգը սիրիական հակահեղափոխության հնարավոր ռեցիդիվն է: Պատահական չէ, որ Բաշար Ասադի ռեժիմի անկումից հետո իսրայելցի զինվորականները հայտարարել են՝ իրենց ավիացիան հարյուրավոր հարվածներ է հասցրել Սիրիային եւ ոչնչացրել նրա ռազմավարական զենքի պաշարների մեծ մասը:

Միեւնույն ժամանակ, Իսրայելը մտադիր է երկար մնալ Սիրիայում «Շեյխ լեռան վրա, Դամասկոսը դիտարկող ռազմավարական վայր, ինչը նոր նշան է, որ իսրայելական ներկայությունը Սիրիայում կշարունակվի դեռ երկար ժամանակ»: Իրենց հերթին, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ արեւմտյան այլ երկրներ իրենց աջակցությունն են հայտնել Սիրիայում քաղաքական անցումային գործընթացին` պայմանով, որ այդ ճանապարհը կհանգեցնի «ներառական եւ ոչ աղանդավորական կառավարության»:

Բոլորն այժմ գտնվում են սպասողական ռեժիմում, սակայն ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ լարվածության մեծացման հավանականություն կա: Այն դեպքում, երբ Վաշինգտոնը կարող է կասկածներ ունենալ այն դերի վերաբերյալ, որը Անկարան կարող է խաղալ Սիրիայում անցումային գործընթացում` նախապատվությունը տալով համատեղելի իսլամիստական խմբերին մյուսների նկատմամբ, տարաձայնությունների հիմնական կետը մնում է ԱՄՆ-ի գործընկերությունը քրդերի գլխավորած Սիրիական ժողովրդավարական ուժերի հետ», - նշել է Տարասովը:

 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի