Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Հադադդը հայտարարել է, որ Թուրքիան չի զբաղվի Սիրիայի Հասեքե շրջանի Քամըշլըի նավթային հանքերի արդյունահանմամբ։ Այս մասին Հադդադն ասել է ռուսական Известия-ին տված հարցազրույցի ընթացքում հայտնում է Yerkir.am-ը։
«Թուրքական ռեժիմի ղեկավարի հայտարարությունները դարձյալ ապացուցում են նրա՝ իրականությունից կտրված լինելը, քանզի նա չունի ոչ մի իրավունք Սիրիայի բնական ռեսուրսների նկատմամբ. այդ հարստությունը պատկանում է միայն սիրիական ժողովրդին։ Էրդողանի հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են նրա մտադրությունները՝ ընդարձակվել Սիրիայի հաշվին՝ սիրիական ժողովրդի հարստությունը թալանելու միջոցով», - նշում է արաբ դեսպանը։
Ռիադ Հադդադը հավելել է, որ Սիրիայի վերականգնման աշխատանքների գործընթացում կներգրավվեն միայն այն երկրները, որոնք կանգնած են եղել Սիրիայի կողքին՝ ահաբեկչության դեմ պատերազմի ժամանակ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օդանավում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանիպման ժամանակ առաջարկել էր սիրիական տնտեսությունը վերականգնել սիրիական նավթի միջոցով։