|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն հավանության է արժանացրել նախագիծը, որը կոչված է հաստատել նախկինում Վիեննայում ընդունված պայմանավորվածությունները սիրիական հարցի կարգավորման վերաբերյալ. հայտնում է РИА Новости-ն:
Փաստաթուղթը, մասնավորապես, ենթադրում է Դամասկոսի և ընդդիմության բանակցությունների մեկնարկ՝ հունվարից, դա իր վրա կվերցնի ՄԱԿ-ը:
Ենթադրվում է 6 ամսվա ընթացքում ձևավորել անցումային իշխանություններ, որոնք կներկայացնեն հասարակության բոլոր հատվածները: Այնուհետև 18 ամսվա ընթացքում պետք է կայանան ազատ ու արդար ընտրություններ:
Նշվում է նաև Սիրիայում ԻՊ-ի ահաբեկչությունների կանխարգելման կարևորությունը: