Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ԱՄՆ վարչակազմը ճշմարտությունը չի ասում Կոնգրեսին և իր ժողովրդին: Այդ մասին հոկտեմբերի 9-ին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլու` ի պատասխան Սիրիայում օկուպացիոն գործողության պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցները երկարաձգելու՝ Վաշինգտոնի որոշմանը:
«Թուրքիային մեղադրելու փոխարեն ԱՄՆ-ը պետք է հրաժարվի իր սխալ քաղաքականությունից և ավելի ազնիվ լինի ամերիկյան ժողովրդի ու Կոնգրեսի հետ», - ասել է Մևլյութ Չավուշօղլուն:
Ավելի վաղ՝ հինգշաբթի, Միացյալ Նահանգները մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի դեմ պատժամիջոցների ռեժիմը 2019 թվականին Սիրիայում գործողության պատճառով՝ հայտարարելով, որ Սիրիայում թուրքական ուժերի գործողությունները սպառնալիք են ազգային անվտանգության համար:
Հիշեցնենք, որ 2016 թվականից Անկարան երեք օկուպացիոն գործողություն է իրականացրել Սիրիայի հյուսիսում՝ իր սահմանի երկայնքով՝ «Եփրատի վահան» (2016), «Ձիթենու ճյուղ» ( 2018) և «Խաղաղության ակունք» (2019):