|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Համացանցում տարածվել է Թուրքիայի ԱԳ նախարարի, փոխնախարարի, Ազգային հետախուզության ծառայության պետի եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի` Սիրիայի վերաբերյալ զրույցի ձայնագրությունը:
Ըստ Milliyet-ի՝ ձայնագրության մեջ Դավութօղլուն խոսում է Սիրիայում թուրքական հող համարվող` Սուլեյման Շահի դամբարանի մասին: Ազգային հետախուզության ծառայության պետ Հաքան Ֆիդանը պնդում է, որ ինքը նույնիսկ 4 մարդ կարող է ուղարկել Սիրիա, որոնք այնտեղից 8 հրթիռ կարձակեն Թուրքիայի տարածքի ուղղությամբ, ինչը պատճառ կհանդիսանա Սիրիայի դեմ պատերազմ սկսելու համար:
Նույն ձայնագրության մեջ Դավութօղլուն ափսոսում է այն բանի համար, որ 2012-ին չեն հարձակվել Սիրիայի վրա:
Այս ձայնագրության` համացանցում հայտվելուց հետո Դավութօղլուն հանդես է եկել հայտարարությամբ: «Այս ձայնագրությունները Թուրքիայի և թուրք ժողովրդի դեմ պատերազմի հայտարարություն են: Ոչ ոք իրավունք չունի խախտելու Թուրքիայի խաղաղությունը»,- ասել է նա: