Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
«Նշենք՝ իսրայելական ԶԼՄ-ները Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմի անկման հետ կապված գրում են հետախուզության հերթական ձախողման մասին՝ գնահատելով այդ երկրում տիրող իրավիճակը եւ այժմ մտահոգությամբ արձանագրում են՝ «Դամասկոսում հանկարծակի փոփոխությունները նոր մարտահրավերներ են ստեղծում Իսրայելի անվտանգության համար»: Դիտարկելով իրադարձությունները ռազմավարական տեսանկյունից՝ նրանք նշում են, որ «այն, ինչ տեղի է ունենում, ներկայացնում է գոյություն ունեցող տարածաշրջանային մեխանիզմների փլուզումը 1916 թ-ի Սայքս-Պիկոյի համաձայնագրից ի վեր, որը սահմանեց տարածաշրջանի պետությունների սահմանները եւ միավորեց տարբեր էթնիկ խմբեր յուրաքանչյուր պետության սահմաններում»: Նույն համատեքստում ՑԱԽԱԼ-ի օպերատիվ բաժնի նախկին պետ Իսրայել Զիվը նշում է՝ «նման փոփխությունները նշանակում են կտրուկ անցում իրանա-շիական առանցքի վերահսկողությունից սուննի-թուրքական առանցքի՝ ոչ հօգուտ Իսրայելի։ «14 հեռուստաալիքն» իր հերթին զգուշացնում է՝ «Ասադի ռեժիմի այլընտրանքը պարտադիր չէ, որ ավելի լավ լինի Իսրայելի համար»՝ ընդգծելով, ո «նոր ապստամբները թշնամաբար են տրամադրված Իսրայելի նկատմամբ, եւ այդ նոր իրականությանը պետք է զգուշությամբ վերաբերվել»:
Հենց այս ֆոնին են հնչել Նեթանյահուի խոսքերն «Ասադի կառավարության անկումից հետո Թել Ավիվի անվտանգության ապահովման համար Գոլանի բարձունքների նկատմամբ վերահսկողության պահպանման կարեւորության մասին»: Բացի այդ, Թել Ավիվը ձեռնամուխ է եղել Հերմո լեռնազանգվածի սիրիական կողմում լրացուցիչ բուֆերային գոտու ստեղծմանը «տեղի դրուզյան համայնքների հետ կապեր հաստտելու նպատակով», այդ տարածքն իր վերահսկողության տակ է վերցնում, որպեսզի այնտեղ «կասկածելի խմբավորումներ» չհայտնվեն: Բացի այդ, նախատեսվում է Իսրայելի վերահսկողության տակ անցնել Սիրիայի արեւմուտքում գտնվող տարածքի մի մասը, օրինակ՝ էլ-Կունեյտրան։ «Մենք չենք ցականում, որ Լիբիայի օրինակը կրկնվի, երբ Քադաֆիի նախկին բանակի հսկայական քանակությամբ սպառազինությունն անցավ ահաբեկիչների ձեռքը, եւ դա դարձավ «իսլամական պետության» մատակարարման հիմնական մասը, –հայտարարել է իսրայելցի փորձագետներից մեկը:
Միեւնույն ժամանակ, Թել Ավիվի համալսարանի Ազգային անվտանգության հետազոտությունների կենտրոնը նախազգուշացնում է՝ «Իսրայելը պետք էզգույշ լինի եւ խուսափի Սիրիայի միջամտությունից, երկխոսության մեջ մտնի սիրիական ասպարեզում համապատասխան կողմերի հետ՝ հասկանալու համար, թե ուր է այն գնում եւ, հնարավոր է, նույնիսկ ազդել Սիրիայի ապագայի ձեւավորման վրա»: Բայց կա նաեւ մեկ այլ տեսակետ, ըստ որի՝ «եկել է պատմական պահ «մեծ Իսրայել» նախագծի իրականացման համար։ Նախկինում Գազան էր, հետո՝ Հարավային Լիբանանը, հիմա՝ Սիրիան։ «Ասադի ռեժիմի անկումը շփոթեցրեց Իսրայելին եւ բացահայտեց նրա հավակնությունները Սիրիայում», - ասում է իսրայելական բանակի ներկայացուցիչը: Այնուամենայնիվ, նա կարծում է, որ «Սիրիայի այն շրջանները, որտեղ ներթափանցել է իսրայելական բանակը, ռազմավարական չեն համարվում, որոնք կարող էին ապահովել Իսրայելի անվտանգությունը, ուստի դա փխրուն պատրվակ է»: Այլ բան է «Դամասկոսում ընդդիմադիր խմբավորումներին սադրել եւ խաթարել ներքին կայունության իրավիճակը, քանի որ շատ հավանական է, որ Սիրիայի նոր ղեկավարությունը չի լռի իսրայելական գործողությունների մասին։ Սպասենք իրադարձությունների հետագա ընթացքին», - ամփոփել է Տարասովը։
Ստանիսլավ Տարասով
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի