|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իսրայելը պետական մակարդակով ահաբեկչությամբ է զբաղվում: Այդ մասին հայտարարել է Սիրիայի ԱԳՆ-ն երկրի տարածքում իսրայելական ավիահարվածից հետո. հայտնում է Лента.ру-ն:
«Իսրայելական ագրեսիայի վերջին գարշելի դեպքը ցույց տվեց, որ երկիրը ձգտում է երկարաձգել Սիրիայում առկա ճգնաժամը»,- ասվում է ԱԳՆ հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Իսրայելը հարված էր հասցրել Դամասկոսին հուլիսի 1-ին, զոհվել էր 6 քաղաքացի, այդ թվում` 3 երեխա:
Իսրայելական կողմը սովորաբար պնդում է, թե իր թիրախում են Սիրիայում իրանական օբյեկտները: