|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Իսրայելական ինքնաթիռները գրոհել են Սիրիայի հարավում գտնվող սիրիական բանակի ռազմական դիրքերը: Այս մասին ասվում է Twitter-ում իսրայելական բանակի հաղորդագրության մեջ:
«Անցյալ գիշեր Սիրիայի և Իսրայելի միջև անվտանգության ցանկապատի մոտ դիպուկահարների հարձակման փորձի արդյունքում մենք պարզապես պատասխան հարվածն ենք հասցրել Սիրիայի տարածքում գտնվող սիրիական բանակի թիրախներին», - նշված իսրայելական բանակի հայտարարության մեջ:
Հարձակման են ենթարկվել նաև դիտորդական հենակետերը, ՀՕՊ համակարգերը և հրամանատարական և վերահսկման համակարգերը:
Ավելի վաղ SANA- ն հաղորդել էր, որ Սիրիայի ՀՕՊ համակարգերը Դամասկոսի երկնքում հետ են մղում հարձակումները: