|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտնել է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Իսրայելը համաձայնության են եկել Սիրիայում հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցերի մեծամասնության շուրջ. գրում է ТАСС-ը:
Նա նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է պահպանել Սիրիայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:
Պատրուշևի խոսքով՝ այդ նպատակներին մեկ քայլով հնարավոր չէ հասնել, և իրենք պետք է գործողություններն այնպես ծրագրեն, որ այն երկրները, որոնք իրապես մասնակցություն ունեն գործընթացին, նույնպես շահագրգռված լինեն և ձգտեց հասնել այդ արդյունքին:
Հիշեցնենք, որ Երուսաղեմում կայացել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Մեիր բեն Շաբաթի եռակողմ հանդիպումը: Քննարկումների գլխավոր թեման եղել է իրավիճակը Սիրիայում: