|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Իշխանությունների քայլերը խոսուն են, վկայում են այն մասին, որ գործուն քայլեր են ձեռնարկվում Հայ Առաքելական եկեղեցու դեմ։ Այս մասին Մայր Աթոռ սուրբ Էջիմիածնի բակում ասել է տեր Եսայի քահանա Աթանեսյանը՝ անդրադառնալով Արագածոտնի թեմի հոգևորականներին կիրակի օրը՝ պատարագի ժամին Քննչական կոմիտե հրավիրելուն։
Նշենք, որ այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Գյուտ Խաչի տոնը, այդ առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում՝ ձեռամբ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մակար եպիսկոպոս Հակոբյանի։
Քահանայական կոչման կարժանանան եկեղեցական տարբեր կառույցներում սպասավորող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան վեց սարկավագներ:
Նախորդ օրը՝ երեկոյան ժամը 17:30-ին, Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջև կկատարվի ձեռնադրվողների ընծայման կարգը:
Տոնի առիթով հավատացյալների երկրպագության համար դուրս կբերվի նաև Փրկչի Խաչափայտի մասունքը, որը Մայր Տաճարում կմնա մինչև Երեկոյան ժամերգություն։