|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Արևմուտքը և Կիևը չպետք է պատրանքներ ունենան, որ իրենց սադրանքներով կկարողանան ստիպել Մոսկվային նահանջել իր գծից, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, գրում է РИА Новости-ն։
«Մենք կորոշենք մեր պատասխանի ձևաչափն ու պարամետրերը՝ համապատասխան այն սպառնալիքներին, որոնք ծագում են և կառաջանան։ Նման պատասխաններ արդեն տրվել են, որոնց մասին ՌԴ նախագահը շատ մանրամասն խոսել է երեկ Աստանայում կայացած մամուլի ասուլիսում։ Այս գիծը կշարունակվի, և Արևմուտքը և Կիևի ռեժիմը չպետք է պատրանք ունենան, որ իրենց սադրիչ գործողություններով կկարողանան ստիպել Ռուսաստանին զոհաբերել իր շահերը, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամի համատեքստում»,- լրագրողներին ասել է Գալուզինը։