Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Արևմուտքն է ստիպել Հայաստանին սառեցնել մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Երևանի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին համապատասխանում է հայ ժողովրդի իղձերին և ծառայում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման գործին»,- ասել է նա «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում, գրում է РИА новости-ին։
Գալուզինի խոսքով, ինչ էլ խոստանան արևմտականները, որոնք «ստիպել են հայկական իշխանություններին «սառեցնել» մասնակցությունը կազմակերպությանը, ՀԱՊԿ-ի ՝ որպես Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմի, գործուն այլընտրանքներ այսօր չկան»:
Գալուզինը նշել է, որ «ՀԱՊԿ-ի ներուժը զարգացնելու աշխատանքները համակարգված ընթանում են՝ հետևում թողնելով Երևանին»։ «Մշակվում են ճգնաժամերին արձագանքելու նոր ալգորիթմներ, ամրապնդվում են կազմակերպության հավաքական ուժերի հնարավորությունները՝ հաշվի առնելով ռուսական մարտական փորձը, և ընդունվում են լուրջ ծրագրային փաստաթղթեր Կենտրոնական Ասիայում մեր դաշնակիցների սահմանների անվտանգությունն ապահովելու համար», - ընդգծել է նա։