|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների նախագահ Էդ Ռոյսը հայտարարությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության շիկացման վերաբերյալ:
«Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները Լեռնային Ղարաբաղի սահմանի երկայնքով խորապես մտահոգիչ են: Ռազմական գործողությունների ինտենսիվացումը շփման գծում խլել է տասնյակ հայ և ադրբեջանցի երիտասարդ մարդկանց կյանք: Օբամայի վարչակազմը պետք է քայլեր ձեռնարկի` խրախուսելու հրադադարի վերականգնումը, ստիպի Ադրբեջանին շփման գծից դուրս բերել դիպուկահարներին և խթանի խաղաղության ծրագրին, որն իր մեջ կներառի նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանրաքվեի հստակ օրը` որոշելու իրենց ապագան»,- հաղորդում է «Արմենպրես»,-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, նշել է էդ Ռոյսը:
Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին իր դիրքորոշման համար` ուղղված Լեռնային Ղարաբաղի անվտանգ և ժողովրդավար ինքնորոշմանը:
«Մենք կոչ ենք անում Օբամայի վարչակազմին հետևել կոնգրեսականի խորհրդին և ստիպել Ադրբեջանին վերջ տալ հրադադարի խախտումներին, դուրս բերել դիպուկահարներին և սկզբունքայնորեն ու բացահայտ ընդունել, որ Լեռնային Ղարաբաղի ապագան որոշելու են իր քաղաքացիները», - ասել է Համփարյանը: