Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Զգացմունքներն անցան: Եկել է ժամանակը Հայաստանում վերլուծելու իրավիճակը. այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է ռուսաստանահայ մեդիամագնատ, հրատարակիչ Արամ Գաբրելյանովը՝ անդրադառնալով ՀՀ–ում հետընտրական իրավիճակին։
«Առաջին տպավորությունը. հաղթել է կապիկների մորուքավոր արքան: Ավելի ճիշտ ոչ թե այդպես, այլ հայրենասերներն են պարտվել: Ոչ մեկ չկա՝ մեղադրելու: Միայն ինքներս մեզ:
Քոչարյանի դաշինքը հիանալի PR արշավ է իրականացրել: Ամեն ինչ իր տեղում է, կարգախոսներ, հանրահավաքներ, տեսանյութեր: Զրո բողոք. բայց «դաշտային» աշխատանքը լիովին ձախողվել է: Նրանք, ովքեր աշխատում էին «դաշտում», ես նրանց չեմ ճանաչում, լիովին պատրաստ չէին նման ընտրարշավի, երբ «կապիկներն» օգտագործում էին իշխանության մեջ գտնվող բոլոր անձանց շահարկելու և ճնշելու համար: Մի խոսքով, զրո մենեջմենթ:
Ի՞սկ հետո ինչ է լինելու։ Հետո արդեն` պայքար իրենց էթնիկ պատկանելության համար: Ավանդույթների պահպանման համար: Իրենց կրոնի պահպանման համար:
Մի անգամ մանուկ ժամանակ, երբ հայրս խստորեն պատժեց ինձ, ես հարցրեցի տատիկիս՝ ե՞րբ կարելի է չհնազանդվել հայրիկին:
Նա պատասխանեց. եթե հայրդ ասում է, որ պետք է հրաժարվես քո Աստծուց, քո դավանանքից, ընտանիքից, միայն այդ դեպքում կարող ես հայրիկին ասել` ոչ:
Ո՞վ է այս մորուքավոր «կապիկը», որ ստիպի մեզ հրաժարվել մեր Աստծուց՝ մեր նախնիների հայրենիքից: Դեռ ամեն ինչ առջևում է», – գրել է Գաբրելյանովը։