Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը և «Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլիան հանդիպել են և հրապարակավ համերաշխություն կնքել այս երկու ակումբները ներկայացնող ֆուտբոլիստների միջև, ովքեր խաղում են Իսպանիայի հավաքականում, հաղորդում է Marca պարբերականը:
Ֆուտբոլիստները վստահեցրել են, որ ազգային թիմում վերջին «կլասիկոներից» հետո տարաձայնություններ չեն լինի:
«20 օր երկու ակումբների ֆուտբոլիստները պաշտպանում էին իրենց թիմերի շահերը: Ինձ ոչ ոք չի կարող ասել, որ պետք է ընկերանամ Վիլիայի հետ կամ նրա հետ գինի խմեմ: Ինձ չեն կարող արգելել ընկեր լինել Պիկեի կամ Չավիի հետ, ում ես ճանաչում եմ 15 տարեկանից: Սա անհեթեթություն է»,- հայտարարել է Կասիլիասը: