Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
«Հստակեցնենք. խոսքը Քաթարի միջնորդական առաքելության դադարեցման, այլ ոչ թե բանակցային գործընթացից րնա դուրս գալու մասին է։ Դոհան նման որոշում է կայացրել Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ նախապատրաստվող զինադադարի եւ կանանց ու երեխաների փոխանակման մասին համաձայնագրի խափանումից հետո: Նա կողմերին մեղադրել է «պատերազմը նեղ քաղաքական նպատակներով շարունակելու մտադրության մեջ։ Agence France-Presse-ի վարկածով՝ նման հայտարարությունները հաջորդել են այն բանից հետո, երբ ԱՄՆ ներկայացուցիչը հայտնել է, որ «Վաշինգտոնը տեղեկացրել է Քաոարին, որ Դոհայում ՀԱՄԱՍ-ի ներկայությունն այլեւս անընդունելի է»: Իր հերթին ՀԱՄԱՍ-ը հավաստիացնում է՝ «բանկցություններում անզիջողականությունը գալիս է Նեթանյահուից»: Միեւնույն ժամանակ, Al Jazeera-ն ենթադրում է՝ Բայդենի վարչակազմը «մտադիր է ձեռնարկել վերջին փորձը՝ հասնելու դժվարամատչելի համաձայնությունների՝ Գազայում եւ Լիբանանում պատերազմին վերջ տալու համար», եւ կարիք ունի պահպանելու Եգիպտոս-Քաթար-ԱՄՆ միջնորդական խումբը: Բայց ահա Reuters-ը կարծում է՝ Բայդենը «կարող է վրեժ լուծել Նեթանյահուից եւ այնպիսի որոշում կայացնել, որը «չի բխի Թել Ավիվի շահերից Գազայի պատերազմի եւ այլ հարցերի առնչությամբ», - նշել է քաղաքագետը:
Փորձագետի կարծիքով՝ Իսրայելը վախենում է ՄԱԿ-ի հարթակում հեռացող Բայդենից հնարավոր բացասական քայլից։
Փաստն այն է, որ Նեթանյահուն խաղադրույք է կատարել Թրամփի հաղթանակի վրա։ Այժմ, ըստ իսրայելական Yedioth Ahronoth հրատարակության, «Բայդենը դեռեւս լիարժեք իրավասություն ունի գործելու մինչև հունվարի 20-ին Թրամփի երդմնակալությունը, ուստի Իսրայելը ուսումնասիրում է այն հնարավորությունը, որ նա կարող է օգտագործել Սպիտակ տանը մնացած ժամանակը Նեթանյահուի հետ հաշիվները մաքրելու համար»: Այս կապակցությամբ Իսրայելի մի շարք պաշտոնյաներ մտահոգված են, որ ԱՄՆ-ն կարող է կրկնել այն, ինչ արեց նախկին նախագահ Բարաք Օբաման իր նախագահության վերջին օրերին, երբ նա որոշեց չօգտագործել վետոյի իր իրավունքը՝ խոչընդոտելու համար Իսրայելի բնակավայրերի դեմ Անվտանգության խորհրդի 2016ի դեկտեմբերի 23-ի բանաձեւի ընդունմանը: Նեթանյահուն վախենում է Բայդենի կողմից նույն սցենարի կրկնությունից, հատկապես հաշվի առնելով, որ այդ քայլը կարող է բացել Հաագայի միջազգային դատարաններում Իսրայելի դեմ հայցեր ներկայացնելու հնարավորությունը: Բացի այդ, Բայդենը կարող է օգտագործել իր նախագահական ժամկետի վերջին երկու ամիսները, որպեսզի ուժեղացնի ճնշումը Գազայում պատերազմի եւ պատանդների շուրջ համաձայնության հասնելու նպատակով, ինչպես նաեւ Նեթանյահուից զիջումներ պահանջի, ինչպես, օրինակ, զորքերի դուրսբերումը Գազայի հատվածի եւ Եգիպտոսի միջեւ Ֆիլադելֆիայի սահմանային միջանցքից», — Թել Ավիվի մտահոգությունները բացատրում է փորձագետը։
Ելնելով վերոգրյալից՝ քաղաքագետը կարծում է, որ Իսրայելը փորձ կանի ժամանակ ձգել մինչեւ Թրամփի պաշտոնը ստանձնելը, որպեսզի իր դիրքորոշումը սրբագրի՝ ելնելով ԱՄՆ նոր վարչակազմի փաստացի քայլերից:
«Իրավիճակից ելքը Իսրայելը տեսնում է միջնորդների մասնակցությամբ բանակցային գործընթացի ձախողման մեջ եւ սպասել Թրամփի երդմնակալությանը հաջորդ տարվա հունվարին։ Թրամփը խոստացավ խաղաղություն բերել Մերձավոր Արեւելք, բայց չասաց, թե ինչպես հասնել դրան: Reuters-ի վերլուծության համաձայն՝ նա, ամենայն հավանականությամբ, հավատարիմ կմնա իսրայելամետ մոտեցմանը, որը գերազանցում է նույնիսկ այն ուժեղ աջակցությունը, որը Բայդենը ցուցաբերել է Իսրայելին տարածաշրջանում: Մյուս կողմից, ոչ ոք չգիտի, թե ինչպես իրենց հետագայում կվարվեն միջնորդ արաբական երկրները՝ Եգիպտոսը եւ Քաթարը, արդյո՞ք նրանք հատուկ ջանքեր կգործադրեն հասնելու նրան, ինչին ձգտում է դեմոկրատ նախագահ Բայդենը, եւ արդյո՞ք կառաջնորդվեն նրա իրավահաջորդի՝ Հանրապետականի դիրքորոշումներով, որի էքսցենտրիկ արտաքին քաղաքականությունը նրա նախագահության առաջին շրջանում տարածաշրջանը լարվածության մեջ էր պահում», - ամփոփում է Տարասովը։
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի