|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Սիրիական բանակի գերված զինծառայողների նկատմամբ դաժան հաշվեհարդարի նոր կադրեր են այսօր հայտնվել համացանցում: Այս անգամ «աչքի են ընկել» «Ջեգհաթ ան Նուսրա» զինված խմբավորման գրոհայինները. ըստ ИТАР-ТАСС-ի` հաղորդել է լիբանանյան «Ալ Մանար» հեռուստաալիքը:
Գրոհայինները «շարիաթի օրենքներին համապատասխան» մահապատիժ են ի կատար ածել Դեր էս Զորում` կրակելով 11 զինվորի ծոծրակներին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ զինյալներից մեկը կառավարական բանակի զինվորներից մեկի սիրտը հանել եւ կերել էր՝ ասելով. «Աստծով եմ երդվում` ձեր սրտերը կուտենք, դո'ւք` Ասադի զինվորներ: Շներ: Աստված ավելի մեծ է»: