|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱԺ-ում քննարկվում է կառավարության նախաձեռնած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24- ամսյա ժամկետը փոխարինել 18-ամյաս ծառայության ժամկետով՝ դրա գործողությունը տարածելով 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա։ Նախագիծը ներկայացրեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նա նշեց, որ 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում Զինված ուժերի համալրումը սկսվելու է 2026 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները։
Պապիկյանն ընդգծեց, որ ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թ հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։