|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
«Սիվիլնեթը հրապարակում է պաշտոնական տվյալներ, որոնք վերաբերում են քաղաքացիների խոսակցությունների գաղտնալսմանը: Ուրեմն 2023 և 24 թվականներին քաղաքացիների հեռախոսային խոսակցությունները լսելու, ներքին և արտաքին դիտումներ իրականացնելու միջնորդությունները եղել են 600-ից 700-ի շրջանակներում, 2025 թվականի միայն առաջին կեսի ընթացքում դատարան ներկայացված միջնորդությունների թիվը արդեն կազմում է գրեթե 600։ Եվ այս առաջարկած միջնորդությունների ներկայացրած միջնորդությունների 60%-ն էլ բավարարվում է»,- ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
«Հետո լինում է Անտիկոռի հրապարակումը որտեղ Անտիկը ներկայացնում է, որ ԱԱԾ-ն մարդկանց գաղտնալսում է 247 ռեժիմով, սկզբում առանց թույլտվության, հետո երբ որևէ բան գտնում են, դիմում են դատարան և դատարանը հետին թվով թույլտվություն է տալիս այդ ձայնագրությունները օգտագործելու:
Մի ուրիշ մեխանիզմ էլ կա ըստ անտիկոռի և նաև փաստաբանների ապօրինի գաղտնալսումից ստացված խոսակցությունը, որը չպետք է թույլատրվի որպես ապացույց օգտագործել, ուղարկում են իշխանամերձ լրատվամիջոցներ, լրատվամիջոցները հրապարակում են, հետո այդ հրապարակման հիման վրա վարույթ է նախաձեռնվում և իհարկե ներկայացվում է կալանքի միջնորդություն»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։