կարևոր
5023 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-12 17:28
Աշխարհ

Նեթանյահուի համար Իրանի հետ պատերազմը կարող է «իդեալական լուծում» դառնալ

Նեթանյահուի համար Իրանի հետ պատերազմը կարող է «իդեալական լուծում» դառնալ

Թեհրանը մերժել է Իրանի եւ Իսրայելի միջեւ ռազմական առճակատումը կանխելու Թուրքիայի միջնորդական առաջարկը։ Իսրայելցի պաշտոնյաները պատրաստվում են Իրանի տարածքից հնարավոր աննախադեպ ուղիղ հարձակման՝ «բալիստիկ հրթիռների, անօդաչու թռչող սարքերի եւ թեւավոր հրթիռների» կիրառմամբ, նշում են ԶԼՄ-ները: Հաղորդվում է նաեւ՝ Իրանը ժամանակավորապես փակում է Թեհրանի օդային տարածքը «զորավարժությունների» համար: Բացի այդ, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Աբդոլլահիյանը շտապ հեռախոսազրույցներ է ունեցել Իրաքի, Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի գործընկերների հետ: Բանակցությունների մանրամասները չեն քննարկվում։ Այսպիսով, գործը, այնուամենայնիվ, գնում է դեպի պատերա՞զմ, թե՞ դա Իրանի եւ Իսրայելի կողմից ակտիվ գործողությունների իմիտացիա է: Այս մասին Տարասովի դիտարկումը։

«Եթե Իրանը Դամասկոսի վրա իսրայելական հարձակումից հետո հարված հասցնի Իսրայելին, դա կարող է արձակել Նեթանյահուի կառավարության ձեռքերը՝ Իրանին հարվածելու համար։ Եթե չի դիմի, ապա դժվար կլինի «դեմքը պահել»»։

Տարասովն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ միեւնույն ժամանակ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հարցերով համակարգող Բրեթ Մաքգուրքը դիմել է Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի եւ Իրաքի ԱԳ նախարարներին՝ խնդրելով Իրանին հասցնել «Իսրայելի հետ լարվածությունը նվազեցնելու հրատապ կոչը», եւ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, որոնց հետ խոսել է Սպիտակ տան անվտանգության ներկայացուցիչը, կատարել են նրա խնդրանքը:

Միաժամանակ, Բայդենը Սպիտակ տանը Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ համատեղ մամուլի ասուլիսում հաստատել է իր «անսասան աջակցությունը Իսրայելին Իրանի աճող սպառնալիքների դեմ»: Ավելի վաղ ամերիկացի պաշտոնյան Al Jazeera հեռուստաալիքին հայտնել էր, որ «եթե Իսրայելը հրթիռակոծվի, ԱՄՆ-ի ուժերը կարող են իրենց ներդրումն ունենալ այն որսալու գործում, եւ չի բացառվում Իսրայելի հետ համատեղ պատասխան հարվածներ հասցնելը»: Այնուամենայնիվ, Bloomberg-ը կարծում է՝ «Իրանի հարձակումն անխուսափելի է»: Միեւնույն ժամանակ, Նորվեգիայում, Շրի Լանկայում եւ Հունգարիայում Իրանի նախկին դեսպան Ֆարջին կարծում է՝ «ԱՄՆ-ն հնարավորություն ունի հետ պահել Իրանին Իսրայելի վրա հարձակվելուց՝ զսպման նոր հավասարման դիմաց, որը կավարտի իսրայելական գործողությունները Սիրիայում եւ. նահանջել Ռաֆահի վրա հարձակումից»։

«Իսկապես մենք տեսնում ենք Վաշինգտոնի աճող ճնշումը Թել Ավիվի վրա։ Մյուս կողմից, որոշ իրանցի դիտորդներ պնդում են, որ ռեւանշից եւ վրեժխնդրությունից նահանջը «կարող է տարածաշրջանում ռազմական գործողությունների վարման նոր կանոններ սահմանել», որոնք մյուս կողմերին դրդում են հարվածներ հասցնել իրանական օբյեկտներին», - նշել է Տարասովը: Նեթանյահուի համար Իրանի հետ պատերազմը կարող է «իդեալական լուծում» դառնալ։ Նա կպահպանի կառավարությունը, եւ իրանական հրթիռային եւ միջուկային արդյունաբերությունը ոչնչացնելու հնարավորություն կա: Բայց Իրանին մեծ պատերազմը ձեռնտու չէ շատ պատճառներով, թեեւ նա հայտնվել է բարդ երկընտրանքի առաջ։ Ցանկացած լուծում նրա համար վտանգավոր է թվում։ Բայց Իսրայելը նույնպես ունի բոլոր հիմքերը լրջորեն անհանգստանալու», - եզրափակել է Տարասովը։

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի