|
Փոխարժեքներ
04 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.2 |
| EUR | ⚊ | € 444.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.9035 |
| GBP | ⚊ | £ 506.23 |
| GEL | ⚊ | ₾ 141.22 |
24News-ը գրում է․ «Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Շիրակ Թորոսյանը, որը 2018 թ-ի քաղաքական փոփոխություններից հետո սահուն անցում կատարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, որոշել է վեցերորդ անգամ դառնալ պատգամավոր։ Այսպես, 24News-ի հետ զրույցում նա հաստատեց, որ դիմել է, որ ներգրավվի ՔՊ ցուցակում։
Հիշեցնենք, որ ՔՊ-ի նախնական ներկուսակցական ցանկում հայտնվելու համար յուրաքանչյուր թեկնածու «էն գլխից» պետք է վճարի 1.5 մլն դրամ, ինչն էլ, ըստ ամենայնի, Թորոսյանն արել է։
Նկատենք, որ նա առաջին անգամ պատգամավոր է դարձել ՀՀԿ ցանկով 2007 թ-ին՝ լինելով «Հզոր Հայրենիք» կուսակցության անդամ։ Այս քաղաքական ուժը կոնսոլիդացնում էր հիմնականում Հայաստանում բնակվող ջավախքցիների ձայները, ինչի շնորհիվ էլ Թորոսյանին ներգրավվել էին այն ժամանակվա իշխող ուժի ցուցակում։
Թորոսյանը նաև պատգամավոր էր դարձել 2012-ին (ՀՀԿ), 2017-ին (ՀՀԿ), 2019-ին («Իմ քայլ դաշինք», ՔՊ), 2021-ին (ՔՊ)։ 2007-ին Արցախը հայկական համարող պատգամավորը, որը նաև ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան է, հիմա բարձրաձայն ծափահարում է, երբ հնչում է, որ «Ղարաբաղն Ադրբեջանի անքակտելի մասն է»»։