|
Փոխարժեքներ
04 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.14 |
| EUR | ⚊ | € 444.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.9377 |
| GBP | ⚊ | £ 508.59 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Մոսկվան պնդում է, որ կատարվեն Հյուսիսատլանտյան դաշինքը դեպի արևելք չընդլայնելու՝ 1990-ականներին հրապարակայնորեն տրված խոստումները։ Դրա մասին, ըստ ТАСС-ի, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը India Today հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք որևէ անսովոր կամ անսպասելի, երկնքից ընկնած ոչ մի բան բան չենք խնդրում։ Պարզապես պնդում ենք կատարել մեզ արդեն տրված խոստումները։ Դրանք երեկ չեն հորինվել։ Դրանք տրվել են Ռուսաստանին դեռևս 1990-ականներին։ [ՆԱՏՕ-ի] չպետք է ընդլայնվի դեպի արևելք. դրա մասին հրապարակայնորեն հայտարարվել է», - ընդգծել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ այդ ժամանակվանից ի վեր դաշինքի ընդլայնման մի քանի ալիքներ են տեղի ունեցել, որոնց գագաթնակետն է դարձել Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմ ներգրավելը։
«Դա մեզ ընդհանրապես ձեռք չի տալիս և լուրջ սպառնալիք է [Ռուսաստանի համար]: Հիշենք, որ ՆԱՏՕ-ն ռազմաքաղաքական դաշինք է, և Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածը (ՆԱՏՕ-ի մեկ անդամի հետ զինված հակամարտությունը համարվում է բոլորի հետ հակամարտություն -ТАСС), որը հիմնադրել է ՆԱՏՕ-ն, երբեք չի չեղարկվել: Դա մեզ համար սպառնալիք է: Մեզ ոչ ոք լուրջ չի ընդունում»,- պարզաբանել է Պուտինը։
Եվ վերջապես, երբ Ուկրաինան անկախություն ձեռք բերեց, քչերն են հիշում, թե որն էր այն վավերացնող առաջին փաստաթուղթը, շարունակել է Պուտինը։
«Դա Ուկրաինայի պետական ինքնիշխանության և անկախության մասին հռչակագիրն էր: Այն կազմում է ուկրաինական ինքնիշխանության և ժամանակակից պետականության հիմքը: Եվ այնտեղ հստակորեն նշվում է, որ Ուկրաինան չեզոք պետություն է»,- եզրափակել է Ռուսաստանի նախագահը։