կարևոր
1303 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-04 22:36
Քաղաքական

Հաջորդիվ Բաքվից ու Անկարայից եկած պահանջներին ո՞ր ազդեցիկ գործիչը կխոչընդոտի. արձագանք` Արշակ Սրբազանի ձերբակալությանը

Հաջորդիվ Բաքվից ու Անկարայից եկած պահանջներին ո՞ր ազդեցիկ գործիչը կխոչընդոտի. արձագանք` Արշակ Սրբազանի ձերբակալությանը

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Տարոն Ղազարյանը գրում է.

«Էս գիշեր էլ պատերի ու թփերի տակ, զվարճանքների կետերում, ընդհանրապես, ուր որ հնարավոր է, թմրամիջոցների կազմակերպված իրացումը նույն թափով կշարունակվի, ինչպես ամեն օր է։

Այն հասանելի կլինի ցանկացած շերտի, էդ թվում անչափահասներին։ Որպես հետևանքներ կհաջորդեն բռնության բազմաթիվ դեպքերը, դանակահարությունները, կրակոցները, սպանությունները։

Բայց սա թե՛ քաղաքական ղեկավարությանը, թե՛ երկրի ու ժողովրդի չափերի համեմատ հսկայածավալ իրավապահ համակարգին հետաքրքիր չէ։

Հետաքրքիր է թե Բաքվից ու Անկարայից եկած պահանջներին ո՞ր ազդեցիկ գործիչը կխոչընդոտի ու Նիկոլի բռնապետական ապարատի առաջ մինչև վերջ չի խոնարհվի, որ Արշակ Սրբազանի օրինակով զավեշտալի մեղադրանքներով հանկարծակի վերածեն հանցագործի ու կալանավորեն իրական հանցագործների փոխարեն»։