կարևոր
241 դիտում, 38 րոպե առաջ - 2025-12-04 17:03
Հասարակություն

Ինձ ասել են՝ ՔՊ-ից մարդ կա, որ կուրացիա է անում այս գործով․ Լիդյա Մանթաշյան

«Իմ դեմքով երևաց, թե ինչպիսի դատավարություն է այստեղ կատարվում։ Հնարավոր չէր, որ ես մեկ շաբաթ առաջ լինեի շատ վտանագվոր անձ, մեկ շաբաթ հետո այդ վտանգն այն քան կորեր, որ ինձ վարչական վերահսկողություն տային։ Սա աբոսուրդ է։ Ամոթի զգացում էլ չունեն այդ մարդիկ»,-լրագրողների հետ զրույցում մինչ «18 արդարների գործ» անունը ստացած վարույթով նիստի մեկնարկը ասաց  «Սրբազան պայքար» շարժման մասնակից Լիդյա Մանթաշյանը։

Հիշեցնենք, որ դատավոր Կարեն Ֆարխոյանն անցած շաբաթ կալանքից ազատեց Մանթաշյանին։ Վերջինն ու նրա պաշտպանը համոզված են, որ դատավորի որոշումը պայմանավորված է հանրային ճնշմամբ։

«Ինձ ասել են, ՔՊ-ից մարդ կա, որ կուրացիա է անում այս գործով, դա Վահագն Ալեքսանյանն է։ Միջադեպ եղել է իր մայրիկի հետ։ Հավանաբար դա էլ պատճառ։ Հետո Իգորը Սարգսյան, մի ճիշտ բան ասեց նիստի ժամանակ, Լիդյային մեր դեմ որպես զենք մի օգտագործեք, ասում էր մեզ պահեք, Լիդյային թողեք։ Ես դուրս գալուց հետո շատ բան եմ իմացել, չգիտեի, որ մեր երկրում այսքան քաղբանտարկյալ կա։ Պետք է բոլորը խոսեն այդ մասին, պետք է բոլոր քաղբանտարկյալներն ազատ արձակվեն»,-ասաց Լիդյա Մանթաշյանը։