կարևոր
661 դիտում, 57 րոպե առաջ - 2025-12-04 18:10
Հասարակություն

Մայր Աթոռում տեղյակ չենք, թե ինչու են ձերբակալել Արշակ Սրբազանին. Տեր եսայի քահանա Արթենյան

Մայր Աթոռում տեղյակ չենք, թե ինչու են ձերբակալել Արշակ Սրբազանին. Տեր եսայի քահանա Արթենյան

Չգիտենք՝ ինչն է պատճառը. տեղյակ ենք, որ Արշակ Սրբազանին ձերբակալել են, բայց մանրամասներին տեղյակ չենք։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Նա հավելեց, որ այս պահին իրենք էլ ոչնչից տեղյակ չեն և որեւէ մեկնաբանությունը Մայր Աթոռը չի կարող անել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ Սրբազանին։

Հիշեցնենք, նախօրեին հրավիրած ասուլիսում Մայր Աթոռի դիվանապետը հայտարարեց, որ չի պատրաստվում հեռանալ։ Իր նկատմամբ իրականացվող հետապնդումները, արշավը նա պայմանավորեց իշխանությունների քաղաքականության նկատմամբ ունեցած դիրքորոշմամբ։

«Երկրի այսօրվա ղեկավարը ցանկություն ունի ունենալ կառավարելի, ձեռնասուն եկեղեցականներ, որոնք կսպասարկեն իր հետաքրքրություններն ու շահերը հոգևոր ոլորտում, որևէ կերպ չեն հակադրվի նրա քաղաքականությանը»,- հայտարարել էր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Նա նաև ասել էր, որ իր դիրքորոշումների հետ կապված մի քանի անգամ հանդիպումներ է ունեցել ԱԱԾ տարբեր պաշտոնյաների հետ, անուններ չի ցանկանում նշել. «Ինձ ԱԱԾ չեն կանչել։ Ծանուցագրեր չեն եղել, պարզապես եղել են հրավերներ հանդիպումների, և մենք հանդիպել ենք։ Հանդիպումների ընթացքում իրենք իրենց դիրքորոշումներն են արտահայտել։ Ակնարկներ եղել են որոշակի գործողություններ իրականացնելու»։