|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանը գրում է.
«Դատարան ներկայացնելու համար մեղադրյալին ինքնաշխատ ձերբակալելը և անձին արգելանքի տակ (ՁՊՎ-ում) պահելը օրինականացված բռնության ձև է: Ակնհայտ է, որ ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալելը իր էությամբ, բացառում է անձին ՁՊՎ տեղափոխելու և այնտեղ պահելու անհրաժեշտությունը։
2022 թվականին այս հարցով ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված դիմումից մեջբերում. «Հայկական իրավաքաղաքական ռեալիզմի տեսանկյունից օրենսդիրը քրեական հետապնդման ռեպրեսիվ համակարգին օրենքով վերապահել է անձին անազատության մեջ պահելու (մինչև 36 ժամ) օրինական, սակայն հակաիրավական «հիանալի» գործիք։
Քրեական հետապնդման մարմինը ստացել է օրինական, սակայն հակաիրավական հնարավորություն՝ նույնիսկ բովանդակային իմաստով ակնհայտ անհիմն և դատական հեռանկար չունեցող կալանքի միջնորդություն ներկայացնելու
միջոցով, կամայական եղանակով մեղադրյալին զրկել ազատությունից»:
Այս դիմումով վարույթը բնականաբար կարճվեց, իսկ այս «երկսայրի սուրը» գործում է դեռ միակողմանի»: