|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտնում է, որ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, ի թիվ այլ տհաճ հանձնառությունների, լծվել է նաև Բագրատ Սրբազանի դեմ կեղտոտ քարոզչության գործին:
«Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը երեկ հարցազրույց է տվել իր բնորոշումով` շատ դրական ազդեցություն ունեցող, առողջ լրատվական աշխատանքներ կատարող civic-ին:
Ավտոբուսներ վառելու, մարդ գյուլելու, խոտեր վառելու մասին` սիվիկաալեքսանյանական զրպարտչական հերթական հարցին պատասխանելիս արքեպիսկոպոսը մտահոգություն է հայտնել, որ դատարանը կարող է հաստատել այդպիսի մտադրության առկայությունը և որ դա հեղինակազրկում է եկեղեցուն:
Բավարար տեղեկացված չլինելու և կամ կեղտոտ քարոզչության զոհ լինելու պարագայում որևէ դժգոհություն չէի ունենա վերջինիս հրապարակային դիրքորոշման համար:
Բայց քանի որ անձամբ եմ վերջինիս ներկայությամբ տրված զեկուցումով բացահայտել գործի բոլոր կեղծիքները`սկսած իրավապահների կողմից ապացույցներ կեղծելուց մինչև նույն սիվիկաալեքսանյանական կեղտոտ քարոզչության բոլոր դրսևորումները, ստիպված եմ արձանագրել, որ արքեպիսկոպոսը, ի թիվ այլ տհաճ հանձնառությունների, լծվել է նաև Բագրատ Սրբազանի դեմ կեղտոտ քարոզչության գործին»: