կարևոր
622 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-04 20:29
Քաղաքական

Հանրության անվերապահ աջակցություն պետք է լինի իշխանական հերթկան գրոհի թիրախում հայտնված անձի նկատմամբ. Քրիստինե Վարդանյան

Հանրության անվերապահ աջակցություն պետք է լինի իշխանական հերթկան գրոհի թիրախում հայտնված անձի նկատմամբ. Քրիստինե Վարդանյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.

«Ինչպես Ադրբեջանն ամեն անգամ հարձակումից առաջ իրականացնում է տեղեկատվական գրոհ, այնպես էլ Փաշինյանը, որևէ մեկին ազատությունից զրկելու նախապես պլանավորած գործողությունից առաջ անպայման իրականացնում է ապատեղեկատվության արշավ։

Մարդուն թկրախավորում են, նրա մասին տարածում ամենասարսափելի տեղեկությունները ու դա միայն մի նպատակով, որ մարդու վրա հարձակման ժամանակ նա հնարավորինս զուրկ լինի հանրային աջակցությունից։

Այս պարագայում հանրության անվերապահ աջակցություն պետք է լինի իշխանական հերթկան գրոհի թիրախում հայտնված անձի նկատմամբ։

Որովհետև այդ անձինք բուֆերներ են, որոնք ջարդուփշուր անելուց հետո այս աղետը հասնելու է մեզնից յուրաքանչյուրի տուն»։