|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
168.am-ի տեղեկություններով՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը Երևանի քրեական դատարանի Մասիվի նստավայրում, որը հերթապահ դատարանն է, «անակնկալ» կերպով կքննի դատավոր Մասիս Մելքոնյանը:
Վերջինս, նկատենք, մասնագիտացած է սրբազաններին կալանավորելու հարցում:
Ի դեպ, ավելի վաղ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանը կանխատեսել էր.
«Ավարտվեց Արշակ սրբազանի ձերբակալման գործողությունը եւ հարցաքննությունը: Սրբազանը ձերբակալվել է կալանքի համար դատարան ներկայացնելու նպատակով:
Համոզված եմ, որ գիշերը հանդիպելու եմ դատավոր Մասիս Մելքոնյանին»: