|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ԱԺ-ում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում կրկին ընդգծեց․ «Ատեստացիոն համակարգը անհավասար պայմաններ է ստեղծում Զինված ուժերում»։
Խմբակցության ղեկավարն իր խոսքում նաև նշեց, որ իրհամար դժվար է բանակի մասին քննադատական խոսքեր ասելը, բայց իրողությունից ելնելով պետք է համապատասխան որոշում ընդունել։
«Կուսակցական ծրագրերը մեկ այլ բան են, «Քաղաքացիական պայմանագրի» ծրագրերով մենք ամբողջ Արցախ ենք կորցրել, բայց Զինված ուժերի զարգացումը, ապահովելը, կազմ-հաստիքային, կառուցվածքների փոփոխությունները, համալրումն այլ բան է պատրաստության հետ կապված»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։