|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Հայաստանի սահմանային պաշտպանությունը շուրջ 100 կմ ավելացել է. Ղարաբաղի 283 կմ-ին ավելացվել է Ադրբեջանի հետ սահմանը՝ Զոդից մինչև Մեղրի»,- ԱԺ-ում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Սեյրան Օհանյանի խոսքով՝ դրանից ելնելով պետք է որոշում ընդունել, թե ինչպիսին պետք է լինի ազգային անվտանգության ռազմավարությունը և ՊՆ-ն պետք է վերանայի պաշտպանական ռազմավարությունը, դրանից բխող հարցերով պետք է ինքն իր համալրման ամբողջ գործընթացը կազմակերպի։
«Այսօր տենում ենք, որ բանակում սահմանային ծառայության մեջ ընդգրկված են բավականին մեծ քանակությամբ և զորահավաք, նաև երկրապահներ, իսկ դրանց ընդգրկումը Զինված ուժեր ազդում է Զինված ուժերի կարգապահության վրա»,- ասաց Սեյրան Օհանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։