կարևոր
394 դիտում, 52 րոպե առաջ - 2025-12-04 22:49
Հասարակություն

Երևանի քաղաքապետարանը միայն դեկտեմբերի 1-ին 1.1 մլն դրամի խմիչք, քաղցրավենիք և արքայախնձոր է գնել

Երևանի քաղաքապետարանը միայն դեկտեմբերի 1-ին 1.1 մլն դրամի խմիչք, քաղցրավենիք և արքայախնձոր է գնել

Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 1-ին մոտ 1.1 միլիոն դրամ է տրամադրել «Արմեն Գևորգյան Սամվելի» ԱՁ-ին՝ օգտվելու վերջինիս մատուցած ծառայություններից։

Վճարված գումարի դիմաց քաղաքապետարանը ձեռք է բերել ալկոհոլային խմիչք, սուրճ, քաղցրավենիք և այլն։ Այդ մասին բաց աղբյուրներում հրապարակված փաստաթղթերից տեղեկացել է «Փաստինֆո»-ն:

Մասնավորապես՝ գնվել է «Արենի» տեսակի կարմիր չոր գինի՝ 35 հատ, բարձրակարգ խաղողի տեսակից, 25 հատ կոնյակ «Մանե»՝ առնվազն 5 տարվա հնեցմամբ, 0.7, «Նեսկաֆե» և «Պելե» բնական լուծվող սուրճ, կաթնային շոկոլադ «Գրանդ Քենդի»։

Ձեռք են բերվել նաև տարատեսակ չրեր, այդ թվում՝ ծիրանաչիր, սև սալորաչիր, տանձի չիր, խնձորի չիր: Չրերը ձեռք են բերվել «Ֆրուտ Ֆուդ» ՍՊԸ-ից՝ 35 կիլոգրամ քանակությամբ։

«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցից Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 35 հատ արքայախնձոր։

«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը, նախորդ տարի վճարել էր 1 միլիոն դրամ «Իմ քայլը» հիմնադրամին՝ Աննա Հակոբյանի հետ ընթրելու համար։