կարևոր
496 դիտում, 1 շաբաթ առաջ - 2024-11-13 15:26
Հասարակություն

Ունենք պարտքերի մեջ թաղված հասարակություն․ ղումարբազությունն աճել է, սա՛ է իրական Հայաստանը․ Արթուր Խաչատրյան

«Մեզ ներկայացված բյուջեի նախագիծը ես կկոչեմ «պարտքով ու երազներով ապրելու բյուջե»»,- ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ նշելով 2025-ի բյուջեի «միակ դրական կողմը»․ «Այս բյուջեով կառավարությունն ԱԽՔ Արմեն Գրիգորյանին ասել է՝ ձենդ կտրի ու մի խառնվի էն գործերին, ինչից ոչ մի բան չես հասկանում՝ բրնձաբուծության մասին ոչ մի խոսք չկա»,- ասաց Խաչատրյանը՝ շարունակելով ներակայացնել բյուջեի բացերն ու Կառավարության տնտեսական ձախողումները։