Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ունենք բևեռացված հասարակություն, սոցիալական արդարության խախտված սկզբունքներ՝ ըստ Yerkir.am-ի, ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներին նվիրված համաժողովի ընթացքում:
Նա առաջարկեց ունենալ որակի չափորոշիչներ, քանի որ եթե դա չունենանք, չենք կարող իմանալ՝ ուր ենք գնում։
Քայլ անելու համար պետք է առկա ունեցվածքի գույքագրում իրականացնել՝ ասաց Արամ Սարգսյանը։
«Պետությունը պետք է վերադարձնի շուկայական տնտեսության կարգավորիչ դերը․ այժմ չենք տեսնում, որ պետությունը իր վրա այդպիսի պարտավորություն վերցնի, անընդհատ խոսվում է մասնավոր ներդրումների մասին»,-մտահոգություն հայտնեց նա։
Անհրաժեշտ է ստեղծել համահայկական բանկ՝ ընդգծեց Արամ Սարգսյանը, որով կարելի ռազմավարական ծրագրեր իրականացնել երկրում։
Նրա համար անհասկանալի է, թե ստվերից ազատված միջոցների հաշվին ինչ է ստեղծվում․ «Եթե անընդհատ պետք է խոսենք ամբողջովին ազատականացված տնտեսության մասին, որևէ ռեալ խնդիր չենք լուծի»։
Արամ Սարգսյանը մեխանիզմ առաջարկեց, որով կխրախուսվի նոր աշխատատեղերի բացման գործընթացը․ «Այն մասնավոր գործատուները, որ ստացած շահույթի 30 տոկոսը ներդնեն նոր աշխատատեղեր զարգացնելու, նրանց համար պետք է 30 տոկոսով կնվազի շահութահարկը, իսկ 80 տոկոսով ներդնելու դեպքում՝ ամբողջովին ազատվի»։
Հանքարդյունաբերության մտահոգիչ ոլորտի մասին Արամ Սարգսյանն ասաց, որ զարգացած երկրներում այդ ոլորտի շահույթի 80 տոկոսը վերադարձնում են պետությանը։
Նա նկատեց, որ բազմաթիվ այլ առաջարկներ ևս կան, որոնք բարձրաձայնելու և կառավարության ծրագրի մաս դարձնելու համար այս կարգի համաժողովները լավ հարթակ են։
Նշենք, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը՝ կարևորելով Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման առկա խնդիրների իրական լուծումներին ուղղված շահագրգիռ երկխոսությունը, նախաձեռնել է քննարկումների շարք։ Համաժողովին մասնակցում են խորհրդարանական և արտախորհրդարանական, իշխանական և ընդդիմադիր քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության, մասնագիտական և փորձագիտական լայն շրջանակի ներկայացուցիչներ:
Մանրամասն՝ տեսանյութում․