Փոխարժեքներ
01 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Նիկոլ Փաշինյանը որևէ արգելակ չունի նախաճաշին մի բան ասել, ճաշին հերքել նախաճաշին ասածը, իսկ ընթրիքին ասել՝ ընդհանրապես ես այդ թեման չեմ արծածել. Սա առաջին դեպքը չի, ցավոք սրտի, վերջին դեպքն էլ չի, քանի դեռ ինքը ՀՀ կառավարության ղեկավարն է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ Փաշինյանը նախօրեին Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է՝ «մենք բարեկամ երկրներ ենք»։
«Մարդը, իրեն ասում, մի բան ասում է, հերքում է, հետո ասում է, ես այդպիսի բան չեմ ասել, սկզբունքայնություն մի սպասեք։ Այդ պահին իրեն հարմար էր ասել, հաջորդ պահին հարմար էր դա հերքել։ նույն Միացյալ Նահանգների մասին, որ խոսում ենք, հիշու՞մ եք Արարատ Միրզոյանը ինչքան էին գովերգում Բայդենի վարչակազմի հետ համագործակցությունը, ասելով՝ երբեք այսպես չի եղել, ռազմավարական մակարդակի ենք հասել, հունվարի 14-ին ստորագրում են ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, իրար մեղրից ավելի քաղցր խոսքեր են շռայլում, բայց մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը ասաց՝ Հայաստանի հարաբերությունները Ամերիկայի հետ ավելի վատ չեն եղել, քան Բայդենի ժամանակ։ Այնպես որ սկզբունքայինությունը իրենից ակնկալել անիմաստ ժամանակավճառություն է»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։