Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 4-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հյուրընկալվել էր «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարին, խոսել նաեւ տնտեսական խնդիրներց:
«Հայաստանի տնտեսությունը աղետալի վիճակում կարող է հայտնվել իշխանությունների վարած անհեռատես տնտեսական քաղաքականության հետևանքով»,- ասել է նա:
Ըստ Արթուր Խաչատրյանի՝ Կառավարությունը շեփորահարում է, թե աննախադեպ տնտեսական աճ են արձանագրել, որ մարդկանց բարեկեցությունը մեծացել է, ստեղծվել են նոր աշխատատեղեր։ Սակայն կառավարությունը չի ասում, որ Հայաստանն ավելի ու ավելի խորն է թաղվում պարտքերի մեջ։ Այս տարի ավելի շատ տոկոս ենք վճարել քան կրթության ոլորտի բոլոր ծախսերը միասին։ Հայաստանին տրվող պարտքն ավելի է թանկել, իսկ ժամկետայնությունը՝ կարճացել։ Ծրագրային վարկերի փոխարեն Հայաստանը բյուջետային աջակցության թանկ պարտք է վերցնում ու դեռ հայտարարում է, թե փող շատ ունենք։ Պարտքի հիմնական մասը արտարժույթով է գնանշված։ Եթե դոլարը թանկի, դեֆոլթն անհավանական չեմ համարում:
Նա նշել է, որ թվացյալ բարեկեցությունը պայմանավորված է արտերկրից, ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով, Հայաստան եկած փողերով։ Միայն բանկերի միջոցով Հայաստան ավելի շատ գումար է փոխանցվել քան 2022 թվականի սպասված պետական ողջ եկամուտը։ 22-ին 3,1 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ ավել տրանսֆերտ է Հայաստան մտել քան նախորդ տարի։
Անդրադառնալով ծավալվող շինարարությանը՝ Արթուր Խաչտրյանն ասել է, որ շինարարական բումն այս իշխանությունների հետ կապ չունի, նրանք այս ծարագիրը ժառանգել են։ Սակայն, ժառանգել և ուռճացրել են, փուչիկն անհավանական մեծ չափսերի են փչել։ Եթե անշարժ գույքի շուկայի փուչիկը պայթեց, ավելի ծանր ճգնաժամ կունենանք, քան 2008-09 թթ․ ԱՄՆ-ում սկսված տնտեսական ճգնաժամը։ Ամերիկան ռեսուրսներ ուներ, փրկեց իր տնտեսությունը։ Հայաստանը չունի։
Մանրամասները՝ տեսանյութում