կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-21 15:58
Հասարակություն

Պարտքերի մեջ թաղված եմ. Շմայս

Պարտքերի մեջ թաղված եմ. Շմայս

ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի հեղինակած` «Երկրապահ կամավորականների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որն արդեն 3 ընթերցմամբ էլ միաձայն անցել է, ըստ Առաքել Մովսիսյանի, շատ բան կտա:

 

«Ազատամարտիկները, վետերանները, կռված տղաները, վիրավորները ահագին հնարավորություններ կստանան պետության կողմից, աջակցություն կստանան: Կարգավիճակից բացի, հո էդ տղերքը սաղ ինվալիդ չե՞ն: Տենանք` որը թոշակի ա, թոշակի ուղարկենք, որը աշխատանքի կարիք ունի, աշխատանքի տեղավորենք: Հանգստյան վայրեր են էթում` զեղջ տոմսեր ունենան»,- օրենքի դրական կողմերը Yerkir.am-ի հետ զրույցում բացատրեց Առաքել Մովսիսյանը:

 

ՀՀԿ-ական պատգամավորը վստահեցնում է, որ այս օրենքից հետո ձեռքերը չեն ծալելու եւ նստեն, կամաց-կամաց ամեն ինչ էլ կանեն:

 

Մեր դիտարկմանը, որ ազատամարտիկները շարունակում են դժգոհ մնալ, բողոքի ակցիաներ են ացկացնում, Առաքել Մովսիսյանը հակադարձեց. «Դու էլ սոված ըլնես, դու էլ կբողոքես: Բա խեղճ տղերքն ինչ անեն` գնացել կռվել, եկել են, բա չբողոքե՞ն, խելոք նստե՞ն, ասեն` կռվել ենք, դուք էլ վայելեք: Իրանցից մեկն էլ ես եմ»:

 

Մեր ճշտող հարցին` Դուք է՞լ ֆինանսական խնդիրներ ունեք, ՀՀԿ-ական պատգամավորը, որքան էլ զարմանալի է, դրական պատասխան տվեց: «Եթե դու մտածում` ես իրանցից լավ վիճակում եմ, սխալվում ես: Պարտքերի մեջ թաղված եմ»,- հայտարարեց նա:

 

Մովսիսյանը վստահեցրեց, որ չի կատակում: ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարեց, որ բիզնես չունի: «Որ բիզնեսով զբաղվեի, կասեի` զբաղվում եմ, որ ունենայի, չէի վախենա: Կարող ա՞ ձեռիցս տանեիր, չէ, իհարկե»,- նշեց պատգամավորը: