|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Պարոն Պապոյան, հենց նեղն եք ընկնում նախորդ 30 տարիներն եք հիշում»,-ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ դիմելով Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Նշենք որ կառավարությունը «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ է ներկայացրել։ Դիմելով նախարարին՝ պատգամավորը նաև հորդորեց հանձնարարական տալ ՍԱՏՄ-ին, որպեսզի ստուգումներ անցկացնի հատկապես խոշոր սուպերկմարկետներում՝ կաթնամթերքի պիտանելիության ժամկետների խնդրի հետ կապված։