|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ նեղացած է լրագրողներից: «Հենց նեղն եք ընկնում, նոր եք ինձ հիշում, տենց արդար չի»,- ասաց նա:
Պատգամավորը լրագրողներին հորդորեց, որ իրեն միայն քաղաքական հարցեր տան և ոչ մի հարց, որը վերաբերում է գործարարությանը: «Ես ձեզանից նեղացած եմ, ինձ հարցեր չեք տալիս: Ինձ միայն պոլիտիկային առնչվող հարցեր տվեք, միայն դրանց կպատասխանեմ»,- ասաց Ալեքսանյանը:
Երբ նրան իր մատնանշած ոլորտի հարցեր ուղղելու փորձ արեցին լրագրողները, ՀՀԿ-ականը կրկնեց, որ նեղացած է լրատվամիջոցների ներկայացուցիչներից: