Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Օրվա խառը լրահոսի, մարտաֆիլմեր հիշեցնող հանցագործությունների, իշխանության անդեմ և երկիր ուրացող դեմքերի մեկնաբանությունների հախուռն քննարկումները հաճախ քողարկում են այնպիսի կարևոր խնդիրներ ինչպիսին քաղբանտարկյալների թեման է:
Չնայած նրան, որ ամենատարբեր առիթներով կամ անառիթ, տարբեր մարդիկ հիշատակումներ կամ հղումներ են անում Արմեն Աշոտյանին, Նարեկ Մալյանին, Մամիկոն Ասլանյանին, արցախցի երիտասարդներին, գերառատ լրահոսում այս կարևոր թեման ոչ միշտ է առաջին պլանում:
Սա այն պարագայում, որ հարցազրույցներով, դատական նիստերի իրենց ելույթներով հոդվածներով ևս այս մարդիկ ակտիվություն ունեն օրվա լրահոսում:
Քչերն են հիշում, որ քրեական հետապնդման ենթարկված մի շարք անձինք էլ չնայած բանտում չեն, սակայն նրանց նկատմամբ տնային կալանք կամ վարչական հսկողության ռեժիմ է: Օրինակ` գեներալ Գրիգորի Խաչատուրովի կամ մեր հերոս նահատակներից` Մխիթարի Գալեյանի հոր` Գարիկի դեպքում:
Ամիսներն ու տարիներն անցնում են, իսկ քաղաքական հայացքների համար հետապնդման ենթարկվողները շարունակում են բանտերում մնալ:
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»: