Փոխարժեքներ
06 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
YerevanToday-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
«Մարտի 1-ը իշխանության է բերել՝ հիշում են, Սումգայիթը կարող է զրկել՝ չեն հիշում
Մարտի 1-ն է: Գարնան առաջին օրը: Իշխանավորների համար իբր տխուր օր է․ 10 զոհեր, հայի արյուն, կյանքեր և այլն:
2 օր առաջ Սումգայիթյան ջարդերի տարելիցն էր, երբ ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպված քաղաքի հայ ազգաբնակչության սպանություններ տեղի ունեցան և զանգվածային տեղահանություն։ Դա եղել է 1988 թ. փետրվարի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում։ Հայ ազգաբնակչության դեմ իրականացրած այս պետական հանցագործության նպատակն էր կանխել Արցախյան շարժումը, կանխել Արցախյան ազատագրական պայքարի տարածումը։
Ոճրագործությունը ծրագրավորված էր, մարդասպանների մոտ հայերի բնակարանների ցուցակներն էին, սցենարը նախապես մշակված էր, դերերը բաժանված՝ սպանություն և ջարդեր իրականացնողներ, թալանողներ, ունեցվածք ոչնչացնողներ, հանցագործության հետքերը վերացնողներ, ոճիրն իրականացնելու համար արտադրամասերում մետաղաձողերի և այլ գործիքների պատրաստումը, թմրանյութերի և ոգելից խմիչքի բաժանում, այդ ամենը բացահայտվել ու դատապարտվել է միշտ։ Անգամ ԽՍՀՄ պաշտոնական տվյալներով, մի քանի տասնյակ, իսկ ոչ պաշտոնական՝ 1000-ից ավելի սպանվածներ, որոնց մեծ մասը խոշտանգումներից ու կտտանքներից հետո ողջակիզված, հազարավոր վիրավորներ, հարյուրավոր բռնաբարվածներ, այդ թվում՝ մեծ թվով անչափահասներ, 18.000 փախստականներ։ Մինչ այսօր, Սումգայիթի Հայոց ցեղասպանության զոհերի ճշգրիտ թիվը պարզված չէ, ցեղասպանության ենթարկվածների թիվը հասնում է հազարի, որոնց աճյունները մինչև օրս էլ հայտնաբերվում են Սումգայիթի արվարձաններում նոր շինարարություն կատարելիս։
Հիմա էսօրվա իշխանությունը, որ առավոտ բարլուսով, շնչակտուր ընկնում է ուը մարտի 1-ի՝ իրենց կազմակերպած խուլիգանության արդյունքում զոհերի է հիշում, էդ 2 օր առաջ հայ ազգի դեմ հերթական ցեղասպանության տարելիցը ինչի՞ չի հիշում։
Ասեմ՝ ինչու չի հիշում։ Որովհետև Սումգայիթ հիշել, սգալ ու դատապարտելը ունի հասցեատեր՝ Իլհամ Ալիևն է, որից վախենում են, նրան բան չեն ասում, որովհետև կզրկվեն իշխանությունից։
Իսկ մարտի 1-ը՝ հակառակը, այդ օրը շահարկելով ու մարդկանց հույզերի վրա խաղալով եկել են իշխանության։ Իրենք շնորհակալ են մարտի 1-ի զոհերից, դրա համար էլ առավոտ բարլուսով գնում-կանգնում, ճառեր են ասում, խաչակնքվում, խոնարհվում, մտքերում ասում, որ երախտապարտ են։ Իսկ Սումգայիթյան տարելիցին, ամեն ինչից կխոսեն, հաթաթաներ կտան բոլորին, բացի ադրբեջանցի մարդասպաններից ու նրանց ղեկավարներից։
Վերջին տարիներին մեր գլխին եկածը բացաահայտվելուց հետո կարող է, արդեն, մարտի 1-ը ոչ թե ոճրագործության օր հիշվել հայոց պատմության մեջ, ոչ թե իրենց հռչակած կորսված գարնան առաջին օր, այլ կհիշվի որպես հայրենիքի պաշտպանության օր, ազգային պաշտպանության օր, 2020-ից ի վեր մեր ապրած աղետը 10 տարով հետաձգելու օր։ Կարող է բացահայտվել, որ այդ զոհերը խուլիգանության կազմակերպիչները տվեցին իրենց նպատակին հասնելու համար, բայց օրվա իշխանությունը կարողացավ կանխել այն, ինչը չկարողացավ կանխել 2018-ին»։