|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Այս ընթացակարգով հաստատվեց այն հակապետական և հակազգային արարքը, որի մասին մենք նախազգուշացրել էինք և որի պատճառով դուրս ենք եկել պայքարի, տեսաուղերձում ասում է Բագրատ Սրբազանը։
Սրբազանի խոսքով՝ Ադրբեջանի պահանջով ու պարտադրանքով տարածքներ են հանձնվել Տավուշից՝ որևէ հիմք չունենալով դրա համար:
«Այսօրվա ընթացակարգը հուշում է այն մասին, որ Տավուշում տեղի ունեցածը հանցագործություն էր, հակապետական, հակասահմանադրական՝ ընդդեմ բոլոր տեսակի տրամաբանությունների: Հանձնվել են հողեր, տարածքներ, ապա նոր դրանց վերաբերյալ աշխատանքային կանոնակարգ է հաստատվել: Մինչ օրս փաստաթղթերը, որոնք ավելի մեծ արժեք ունեին, որոնք ստորագրվել են մեկ անձի կողմից, որևէ ընթացակարգ չեն անցել՝ նոյեմբերի 9-ից հետո: Բոլոր փաստաթղթերն ու պայմանագրերը եղել են մեկ մարդու ստորագրությամբ:
Մեղքի չափաբաժինը տեղափոխվում է բոլորի վրա՝ ՍԴ-ի, ՔՊ-ի և անուղղակի կերպով այն հայ մարդկանց վրա, ովքեր քվեարկել են այս կուսակցության օգտին», - ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։