|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Ներկայումս Տուլայում վթարված ավտոբուսը, որի հայ ուղևորներից 8-ը զոհվել են, տեխնիկական փորձաքննություն է անցնում: Այդ մասին հայտնում է ОРТ-ն` վկայակոչելով Տուլայի մարզի պետավտոտեսչության վերահսկողության վարչության պետ Մաքսիմ Սեմիոխինին: Նշվում է նաև, որ ստուգվում է ընկերության լիցենզիան:
Սեմիոխինը նշել է, որ վարորդը փոխարինող է ունեցել և պետք է հանգստանալու ժամանակ ունենար:
Հիշեցնենք, որ վարկածներից մեկի համաձայն` վարորդը քնել է ղեկին: Եթե պարզվի, որ վթարի մեղավորը վարորդն է, նրան սպառնում է վարորդական իրավունքներից զրկում և 7 տարվա ազատազրկում։ Իսկ եթե վթարի պատճառը ավտոբուսի անսարքությունն է, օրենքի առաջ պատասխան է տալու տրանսպորտային ընկերությունը: