|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Չզարմանաք եթե առաջիկա օրերին սփյուռքում հայերի ու ադրբեջանցիների միջև բախումների հարցում մեղավորության սլաքն ուղղվի ՀՅԴ-ի կառույցների ու Հայ Դատի հանձնախմբերի կողմը, որոնք վերջին օրերի հանրահավաքների գլխավոր կազմակերպիչներն էին:
Իրավիճակին ճիշտ գնահատական տալու համար հիշենք անցած ապրիլին «Հիշում եմ և պահանջում եմ» կոչը միայն «Հիշում եմ»-ով փոխարինելու փորձ կատարած հայտնի շրջանակների անուններն ու նաև այն, որ վերջին տասնամյակներում ո՞վ է եղել սփյուռքում պահանջատիրության հիմնական դրոշակակիրը:
Ի դեպ, հիշենք որ համավարակի այս օրերին ու վերջին դեպքերին զուգահեռ հայտնի սորոսական Արսեն Խառատյանը «տուրիստական» այցեր է կատարում նախ Լիբանան ու հետո Վաշինգտոն»։