Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԲՀԿ խմբակցությունում տարբեր մոտեցումներ կային այսօրվա ԱԺ արտահերթ նիստին մասնակցելու վերաբերյալ, ի վերջո որոշում է կայացվել չմասնակցել ԱԺ այսօրվա նիստին՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։
«Որովհետև այս նիստով հիմք է դրվում ՀՀ-ում սահմանադրական հեղաշրջման: Սրանով Հայաստանում հիմք է դրվում և հաստատվում է բռնապետություն, ուստի ԲՀԿ-ն չի մասնակցելու մի նիստի, որի իրավական և քաղաքական հետևանքների համար այդ նիստի բոլոր դերակատարներն ու մասնակիցները կրելու են իրավական և քաղաքական պատասխանատվություն»,-ասաց նա:
Ի դեպ, Իվետա Տոնոյանը մինչ այդ հայտարարել էր, որ ԲՀԿ-ն մասնակցելու է ԱԺ նշված նիստին։
Զոհրաբյանը անդրադարձավ նաև իրենց խմբակցության նախաձեռնությանը՝ դիմել ՍԴ՝ արտակարգ դրության ժամանակ հավաքների ազատությունը սահմանափակող որոշման հարցը վիճարկելու համար։ Նա նշեց, որ «Բարգավաճ Հայաստանի» ձայները բավարար չեն Սահմանադրական դատարան դիմելու համար։
«Այս պահին «Լուսավոր Հայաստանի» մեր գործընկերների հետ նման հարց չենք քննարկել։ Չեմ բացառում, որ պատեհ պահի կքննարկենք նաև այդ հարցը», - ասաց Զոհրաբյանը։
ՍԴ դիմելու համար անհրաժեշտ էր 27 ստորագրություն, որի նպատակով ԲՀԿ-ն դիմել էր ԼՀԿ-ն աջակցությանը։
Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը այսօր մտադիր է ԱԺ-ում արագացված՝ 3-ժամյա ընթացակարգով, ընդունել Սահմանադրության փոփոխության մի նախագիծ, որով կդադարեցնի ՍԴ գործող նախագահի ու այն անդաների լիազորությունները, որոնք 12 տարուց ավելի են պաշտոնավարել։
Մանրամասն՝ տեսանյութում․