Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ ԱԺ լսումներում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ելույթ ունեցավ` նախ` շնորհակալություն հայտնելով սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովին կատարած քրտնաջան աշխատանքի համար: Ըստ նրա` այսօր այդ աշխատանքն արդեն ներկայացվում է առարկայական քննարկման: Պատգամավորը կոչ արեց բոլորին` ներկայացնել առարկայական առաջարկներ, որպեսզի գտնվեն երկրի առջև ծառացած մարտահրավերների լուծման բանալիները:
«Առաջիկայում սպասվում է քննարկում սահմանադրական փոփոխությունների մասին: Հանրությունից պետք է ստանանք ազդակներ, ուստի ճիշտ կլինի, որ հանրությանը ճիշտ ներկայացվեն սահմանադրական փոփոխությունները: Բայց առանձին ելույթներում պարզապես 25 տարվա պրոբլեմները ներկայացվում են, որ դրանք Սահմանադրության հետ կապ չունեն, այլ մարդու հետ կապ ունեն: Այդ ելույթներում ավելորդ անգամ շեշտադրվում են բաներ, որոնք չկան միջազգային փորձում: Դա ճիշտ չէ, և պետք չէ խեղաթյուրել ամեն ինչ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Ըստ նրա` հիմք է դրվում Սահմանադրության մեկնաբանման ինստիտուտին, որը մինչ այս չի եղել: Բացի այդ` ներմուծվում է սահմանադրական օրենքի ինստիտուտը, որը էական կարգավորումների համակարգ է:
Պատգամավորը կարևորեց հասարակական կազմակերպությունների կողմից առաջարկները:
«Եթե մենք շատ ավելի մասնագիտական քննարկումներ ծավալենք, ապա նրանք, ովքեր առարկայորեն են դեմ, անպայման կողմ կլինեն այս փոփոխություններին: Կոչ եմ անում՝ միասին կարողանանք այս փոփոխություններն արժևորել, բարեփոխման առաջարկներ ներկայացնել ու հարգանքով վերաբերվել պետական ինստիտուտներին»,- ասաց նա: