Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան վճռականորեն աջակցում է Կոսովոյի անկախությանն ու ինքնիշխանությանը։ Պարզվում է՝ ահաբեկչական ագրեսիայի հետեւանքով օտարված պատմական Սերբական երկրամասը «մեր նախնիների ժառանգությունն է»։ Համենայնդեպս, հենց այդպես էլ, ակնհայտորեն դիմելով Բարձր Դռան ժամանակներին, ազդարարեց ամսվա սկզբին Պրիշտինա այցելած Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, որը հանդես էր գալիս նաեւ Կոսովոյի ավելի լայն միջազգային ճանաչման օգտին, որի իշխանություններին «այդ անապարհին մենք լիովին աջակցում ենք»։ Շատ բնորոշ է՝ այդ ուղերձները հնչեցվել են ազգամիջյան առճակատման հերթական սրման ֆոնին, որը պայմանավորված է ալբանացի զինյալների զանգվածային ընդլայնմամբ դեպի երկրամասի Սերբական հյուսիս։
Թուրք նախարարին (եւ, հիշեցնենք, հետախուզության նախկին երկարամյա ղեկավարին) բոլոր պատիվներով ընդունել են Կոսովոյի «նախագահ» Վյոս Օսմանին եւ «վարչապետ» Ալբին Կուրտին։ Բացի այդ, Ֆիդանն այցելել է Պրիզրենի եւ Մամուշի թուրքական համայնքներ (Ալբանիային սահմանակից Մետոխիայում՝ երկրամասի արեւմտյան շրջանում)։ Այստեղ, բացի վերը նշված հայտարարություններից, դա հավելել է․ «Թուրքիան մեծ նշանակոթյուն է տալիս Կոսովոյի միասնությանը, ամբողջականությանը, անվտանգությանը, խաղաղությնն ու բարգավաճմանը»: Այսպիսով, Անկարայում հստակ հասկացրել են՝ մերժում են Կոսովոյում սերբական շրջանների հատուկ կարգավիճակի տարբերակները, որոնք նախկինի պես առաջարկվում են Բելգրադի եւ երկրամասի հյուսիսային մասի դեռեւս մնացած սերբական համայնքների կողմից: Թուրքական դիվանգիտության ղեկավարը չի մոռացել աչքի ընկնել Կոսովոյի համար տխրահռչակ ՆԱՏՕ-ի «խաղաղապահների» (KFOR) շտաբ-բնակարանում, որտեղ արտահայտվել է նույն կերպ՝ ընդգծելով այդ կառույցի բացառիկ դերը «Կոսովոյի ինքնիշխանության» ամրապնդման գործում։ Հիշեցնենք՝ սերբական զանգվածային ջարդերի մի քանի ալիքները կանխելու համար (մասնավորապես՝ 2024 թ-ին) այդ «խաղաղապահները ոչինչ չարեցին։ Բալկանները կբարձրանան բալկանյան ժողովուրդների ջանքերով», – շարունակել է պատմել Ֆիդանը՝ չբացատրելով, թե ինչ են նշանակում Անկարայում հենց այդ ջանքերի ներքո (կարելի է ենթադրել, որ խոսքը կրկին ջարդերի եւ խտրականության այլ ձեւերի մասին է)։ Կարելի է ենթադրել՝ այստեղ ոչ միայն տեղի թուրքերին են նկատի ունեցել (մոտ 20 հազար մարդ 2023 թ-ի դրությամբ), այլեւ հենց Թուրքիայի տարածաշրջանային նկրտումները, որոնց մի մասը (Արեւմտյան Թրակիա) աշխարհագրորեն պատկանում է Բալկաններին։
Հիշեցնենք՝ Էրդողանի կառավարությունն առաջիններից էր, որ ճանաչեց Կոսովոյի «անկախությունը» 2008թ.փետրվարի 18 – ին՝ դրա հռչակումից մեկ օր անց (խորհրդարանի որոշմամբ, առանց որեւէ անվանական հանրաքվեի կամ պլեբիսցիտի): 1999 թ-ից Պրիշտինայում գործող Թուրքիայի համակարգող գրասենյակն օպերատիվորեն արդեն նույն տարվա մարտին բարձրացվեց դեսպանատան մակարդակին։ Նկատենք՝ Էրդղանի նախորդները եւս բավական գործուն օգնություն էին ցուցաբերում Կոսովոյի ալբանացիներին, որոնք «անկախության համար պայքար» էին սկսել Արեւմուտքի կողմից աջակցվող «Կոսովոյի ազատագրման բանակ» (ԿԱԲ) ահաբեկչական խմբավորման դրոշների ներքո։
Բացի Բալկաններում ՆԱՏՕ-ի խոշորագույն Բոնդսթիլ բազայից, մերժված Սերբական երկրամասն ակտիվորեն հագեցվում է թուրքական սպառազինությամբ։ 2023 թ-ի հոկտեմբերին KFOR ուժերի հրամանատարությունը գլխավորել է Թուրքիայի ԶՈՒ գեներալ-մայոր Օզքան Ուլութաշը, իսկ դրանից քիչ առաջ ՆԱՏՕ-ի խնդրանքով Անկարան «խղաղապահների» կազմ է ուղարկել հատուկ նշանակության ուժերի գումարտակ՝ 65-րդ մեքենայացված հետեւակային բրիգադից։ Թվում է, թե այս խնդրանքը, Անկարայի եւ Պրիշտինայի միջեւ սերտ կապերի համատեքստում, հավանության է արժանացել Թուրքիայի կողմից, մանավանդ որ ՆԱՏՕ-ում ամենեւին էլ չեն վախնում Կոսովոյի հետ Թուրքիայի հարաբերությունների զարգացումից (եւ նույնիսկ ամեն կերպ աջակցում են նրանց)։ Այդ կապակցությամբ ուշագրավ են Էրդողանի՝ Կոսովոյի վարչապետ Քուրթիի պայմնավորվածությունները ս. թ. մայիսի վերջին Անկարայում կայացած բանակցությունների ընթացքում։ Ըստ Ակ-Սարայի հաղորդակցության վարչության՝ «քննրկվել են Թուրքիայի եւ Կոսովոյի միջեւ հարաբերությունները, տարածաշրջանային եւ գլոբալ հարցեր։ Թուրքիան եւ Կոսովոն կենտրոնացել են Թուրքիայի եւ Կոսովոյի միջեւ առեւտրի ծավալը մեծացնելու նպատակի վրա, որը կազմում է շուրջ 750 մլն դոլար, մինչեւ ավելի քան 1 միլիարդ դոլար». Նշվել է նաեւ՝ «կողմերի կարծիքով՝ հարաբերոթյունների զարգացման մեծ ներուժ կա շատ ոլորտներում, հատկապես պաշտպանական արդյունաբերության մեջ»: Էրդողանը չի զլացել նկատել՝ իր երկիրը «շարունակելու է աջակցել Կոսովոյին բոլոր ոլորտներում»: Երկկողմ հարաբերություններում «պաշտպանական արդյունաբերության» առաջնահերթ բնույթի հիշատակումը սոսկ խոսքեր չեն։ Դեռեւս 2023 թ-ի հուլիսի կեսերին Սերբիայի ռազմական գերատեսչությունը հայտարարել էր․ «Թուրքիայի իշխանւթյուններն անընդունելի կերպով ակտիվորեն զինում են Կոսովոյի ինքնահռչակ կանրապետությանը», ընդ որում՝ «խոսքը ոչ միայն բայրաքթարների, այլեւ OMTAS շատ լուրջ բարդ հակատնկային համակարգերի, ականանետերի, նռնականետերի մասին է։ Դա մեծացնում է ռիսկերը եւ սպառնալիքը առաջին հերթին Սերբական բնակչության համար, որոնք ապրում են Կոսովոյում եւ Մետոխիայում, այլեւ Սերբիայի Հանրապետության համար որպես ամբողջություն»: 2023 թ-ի հոկտեմբերին Կոսովո եւ Մետոխիա էր այցելել Թուրքիայի այն ժամանակվա պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։ Բացի Otokar ARMA զրահափխադրիչից, հաղորդվել է ալբանացիների հետաքրքրության մասին Bayraktar Kemankeş թեթեւ փոքրածավալ թեւավոր հրթիռների նկատմամբ, որոնք հարմար են օգտագործման համար տարբեր կրիչներից՝ ներառյալ Կոսովոյում արդեն գոյություն ունեցող բայրաքթարները, որոնք արդեն Կոսովոյում եւ Մետոխիայում են: Ավելի վաղ թուրքերն իրենց հաճախորդներին սպառազինության մեծ ցուցակ էին փոխանցել, սակայն ոչ պաշտոնական օգնությունը կարող է ավելի մեծ լինել: Այսպես, անցյալ տարվա դեկտեմբերին Բուլղարիայի եւ Մակեդոնիայի սահմանով Թուրքիայից «Կոսովոյի» համար զենք տեղափոխող 11 բեռնատար է անցել՝ 27,5 մլն եվրո ընդհանուր արժեքով: Բելգրադը «դիվանագիտական խողովակներով Թուրքիային մատնանշեց, որ նման գործողություններն անընդունելի են», կարելի է ենթադրել, որ այդ հարցը քննարկվել է նաեւ նախագահ Ալեքսանդար Վուչիչի եւ Էրդողանի հանդիպումների ժամանակ, որը հետաքրքրություն է ցուցբերում նաեւ Սերբիայի նկատմամբ։ Ի դեպ, հաշվի առնելով վերոնշյալ գործոններն ու միտումները՝ հազիվ թե թուրք-Կոսովոյի ռազմատեխնիկական «բարեկամությանը» լուրջ բան սպառնա։ «Արեւմուտքն ու Թուրքիան ակտիվորեն զինում են Պրիշտինայի զինյալներին։ Այս պահին նրանք ունեն, այսպես կոչված, «Կոսովոյի անվտանգության ուժեր», որոնք չպետք է գոյություն ունենան միջազգային իրավական նորմերին համապատասխն», – հայտնել է Վուչիչը դեռ սկզբում, այնուամենայնիվ, ընդունելով, որ ալբանացիները Կոսովոյում «այժմ ունեն, րօինակ, 223 միավոր զրահատեխնիկա. դրանք ԱՄՆ-ի, Գերմանիայի եւ Թուրքիայի արտադրության զրահամեքենաներ են, որոնք նախատեսված են հետեւակի տեղափոխման համար։ Մինչեւ 2027 թ-ը ինքնահռչակ Կոսովոն ցանկանում է ունենալ 5,5 հազար պրոֆեսիոնալ զինվորակններ իր «անվտանգության ուժերում» եւ եւս 20 հազարը՝ առաջին պահեստազորում»։Ակնհայտ է՝«Կոսովոյի ազատագրման բանակ» (ԿԱԲ) նախկին զինյալներն ու նրանց հետեւորդներն առանց այդ էլ Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի այլ երկրների արտադրության սպառազինոթյունների պակաս չեն զգում, իսկ համապատասխան մատակարարումների լայն տեսականին ինքնին խրախուսում է Կոսովոյի ինքնակոչ «իշխանության» հակասերբական քաղաքականությունը։ Ալբին Կուրտին եւ ընկերությունը լի են վստահությամբ, որ տեղի սերբերի եւ / կամ Բելգրադի հետ անմիջական ռազմական հակամարտության դեպքում Թուրքիա-ՆԱՏՕ – ի կողմից Պրիշտինայի ռազմատեխնիկական աջակցությունը ոչ միայն կպահպանվի, այլեւ կուժեղանա: Միայն օգոստոսին «Կոսովոյի անվտանգության ուժերի» գրոհայիններին է փոխանցվել մոտ 1 մլն եվրո թուրքական օգնություն․ նրանց հետ կանոնավոր վարժանքներ եւ այլ համատեղ միջոցառումներ են անցկացվում:
«Սիրելի եղբայրներ եւ բարեկամներ, մենք ունենք մշակույթի եւ քաղաքակրթության ընդհանուր պատմություն։ Թուրքիան Կոսովոն է, իսկ Կոսովոն՝ Թուրքիան», – 2013 թ-ին Պրիզրենում թուրքական Կոսովոյի դեմոկրատական կուսակցության կազմակերպած հանրահավաքի ժամանակ հայտարարել էր Էրդողանը (այնտեղ եւ այն ժամանակ Կոսովոյի այն ժամանակվա «վարչապետ», ավազակ եւ մարդկային օրգանների վաճառական Հաշիմ Թաչին շնորհակալություն էր հայտնել Թուրքիային, որն առաջինն էր ճանաչել Կոսովոյի անկախությունը՝ նշելով երկկողմ կապերի բարձր մակարդակը)։ «Անկարան մեծացնում է իր ազդեցության աստիճանը Բալկաններում, այդ թվում՝ զինելով կոսովացիներին», – նշում է ռուս քաղաքագետ Վլադիմիր Զոտովը: Հետեւելով արտաքին էքսպանսիայի կուրսին եւ ակտիվորեն օգտագործելով «փափուկ ուժի" գործիքներն»՝ Անկարան «փորձում է ամրապնդել իր դիրքերը Բալկաններում, որոնց զգալի մասը Օսմանյան կայսրության մաս էր կազմում»։ Փորձագետի կարծիքով՝ «նեոօսմանականները կարծում են՝ բոլոր տարածքները, որոնք նախկին տարիներին վերահսկում էր Բարձր Դուռը, ներկայիս Անկարայի ազդեցության ոլորտն են»: Իսկ այդ էքսպանսիայի Բալկանյան վեկտորը տարածվում է ոչ միայն Կոսովոյի եւ Բոսնիա եւ Հերցեգովինայի մահմեդական մասի, այլեւ ուղղափառ Սերբիայի վրա (առաջին հերթին նկատի ունենք Թուրքիայի ավելի ակտիվ ֆինանսական եւ հումանիտար կապերը մահմեդական համայնքների հետ, որոնք գտնվում են Կոսովոյի հետ Սերբիայի եւ Բոսնիա-Հերցոգովովինայի սահմանի մոտ, ինչպիսին է Սանջակը):
«Մեծ Ալբանիայի» գաղափարների եւ Թուրքիայի կողմից աջակցվող կրոնական վերաբերմունքի տարածմնը աջակցելուց բացի, Կոսովոյի նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է Էրդողանի վարչակարգի պայքարով «Հիզմեթ» կրոնական շարժման հետեւորդների հետ, որը ղեկավարում է Պենսիլմանիայում բնակվող քարոզիչներ Ֆեթուլլահ Գյուլենը: Ֆիդանի խոսքով՝ «FETÖ-ի ներկայությունը Կոսովոյում շարունակում է մեզ մոտ անհանգստւթյուն առաջացնել։ Ուզում եմ հիշեցնել՝ FETO-ն սպառնալիք է նաեւ Կոսովոյի համար։ Մենք պետք է միասին պայքարենք այս կազմակերպության դեմ»։ 2018 թ-ի մարտին ձերբակալվել եւ Թուրքիա են արտաքսվել նրա 6 քաղաքացիներ, որոնք աշխատում էին Պրիշտինայի «Մեհմեդ Ակիֆ» մասնավոր դպրոցում: Բացի այդ, վերջերս Թուրքիայում ձերբակալվել է Կոսովոյի ալբանացի Լիրիդոն Ռեջեպին, ով մեղադրվում է իսրայելական «Մոսադ» հետախուզության օգտին լրտեսության մեջ, որ Անկարայի եւ Պրիշտինայի «մծ բարեկամությունը» կարող է վերածվել ամենաանսպասելի զիգզագների։
Ալեքսեյ Չիչկին
Աղբյուրը՝ fondsk.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի